Դա սահմանագծման հարց չէ. Ռուսաստանի հայերի միությունը` Տավուշում տիրող իրավիճակի մասին
Ռուսաստանի հայերի միությունը դատապարտում է Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի նկատմամբ Հայաստանում կազմակերպված տեղեկատվական հալածանքը, ինչպես նաև Տավուշի գյուղերի բնակիչների նկատմամբ կիրառվող ուժային մեթոդներն ու ահաբեկումները: Այս մասին ասվում է ՌՀՄ-ի տարածած հայտարարության մեջ։
«Այն, ինչ տեղի է ունենում սահմանամերձ չորս գյուղերի շուրջ, որոնք ՀՀ իշխանությունները որոշել են հանձնել հակառակորդին, չնայած ՀՀ իշխանությունների մանիպուլյատիվ հայտարարություններին, որևէ աղերս չունի խաղաղության օրակարգի հետ: Ի հեճուկս Փաշինյանի հավաստիացումների՝ Արցախի կորուստը խաղաղության չի բերել. Ալիևին ամեն կերպ հաճոյանալու նրա ձգտումը, արժեզրկելով մեր հայրենիքի ազատության և անկախության համար նահատակվածների հերոսությունն ու հիշատակը, Ադրբեջանին հետ չպահեց հայկական տարածքների հետագա օկուպացիայից. այսօր նրա վերահսկողության տակ են գտնվում Հայաստանի երեսունմեկ բնակավայրերի հողերը», - ասվում է հայտարարության մեջ։
Նշվում է նաև, որ Հայաստանի իշխանությունները, չփորձելով լուծել հայկական պետականության պահպանման համար սկզբունքային այս հարցը, նոր զիջումների են գնում՝ իրենց ակնհայտ ձախողված քաղաքականության պատասխանատվությունը բարդելով ում վրա պատահի, բացի գլխավոր պատասխանատուից` գործող կառավարությունից:
Նշվում է, որ ՀՀ կառավարությունը, խախտելով երկրի Սահմանադրությունը, առանց հանրաքվեի փոխում է սեփական պետության սահմանները հօգուտ Բաքվի, չնայած վերջինիս աճող հակահայկական հռետորաբանությանը և քաղաքականությանը և այն բանին, որ Բաքվի բանտերում տանջվում են հայ գերիները, այդ թվում և Արցախի բարձրագույն ղեկավարությունը:
ՌՀՄ - ում վստահ են, որ միակողմանի զիջումները, որոնք չեն ամրապնդվել ո՛չ Բաքվի, ո՛չ երրորդ պետությունների կամ միջազգային կառույցների կողմից Ադրբեջանի հետագա ագրեսիայի դադարեցման փաստաթղթային - իրավական երաշխիքներով, երբեք չեն հանգեցնի խաղաղության: Սա հերթական մանիպուլյացիան ու խաբեությունն է, որից հետո կլինեն նոր նվաստացուցիչ զիջումներ, կորուստներ և նոր պատերազմ։
«Այդ գյուղերի հարցը սահմանի, դրա դեմարկացիայի կամ պահպանության հարց չէ, Հայաստանի անվտանգության սպառնալիքների նվազեցման հարց չէ, ինչպես հավաստիացնում են Հայաստանի իշխանությունները։ Դա բարոյականության, պատվի և խղճի հարց է։ Այսօր Տավուշում որոշվում է ոչ թե Բաղանիսի, Ոսկեպարի, Կիրանցի և Բերքաբերի բնակիչների ճակատագիրը, այլ հայոց պետականության և յուրաքանչյուր հայի ճակատագիրը` անկախ նրանից՝ նա ապրում է Հայաստանում, Ռուսաստանում, Եվրոպայում, Ասիայում, թե Ամերիկայում», - ասվում է հայտարարության մեջ։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-07 19:47
Уголовный суд общей юрисдикции Еревана признал виновным Тиграна Дрмеяна по делу об оскорблении жены премьер-министра Никола Пашиняна Анны Акопян у мемориального комплекса «Цицернакаберд» 24 апреля 2024 года.
-
2025-05-07 19:45
Управление аэропортов Индии, правительственное учреждение, сообщает, что 18 из 137 аэропортов, которыми оно управляет, остаются закрытыми.
-
2025-05-07 19:43
Директору Театра юного зрителя Эмину Торосяну направлено уведомление об одностороннем расторжении трудового договора. В интервью Новости Армении - NEWS.am Эмин Торосян сообщил, что в уведомлении говорится, что в отчете за первый квартал возникла проблема с предоставлением 1200 приглашений или бесплатных входных билетов.
-
2025-05-07 19:41
Церковь в приграничном селе Воскепар была огорожена в связи с подготовкой к разминированию территории. Об этом заявил премьер-министр Армении Никол Пашинян во время правительственного часа в парламенте, отвечая на вопрос депутата от блока "Айастан" Гарника Даниеляна о ходе делимитации границы.