Պիտի հաղթենք, այլապես կկոչվենք ուրացողներ. Բագրատ սրբազանը Ոսկեպարում է
Տավուշում սահմանազատման դեմ պայքարի դուրս եկած Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը կարծում է, որ չհաղթելու դեպքում բոլորը կարող են ուրացողներ կոչվել, այդ թվում` ինքը։ Սրբազանն այս պահին Ոսկեպարում է, որտեղ լրագրողների և տավուշցիների հետ զրույցում շեշտեց` սահմանազատման գործընթացն ապօրինի է, դեմ ՀՀ օրենքներին։
Նշենք, որ առավոտից Ոսկեպարի եկեղեցու տարածքում ականազերծման աշխատանքներ են ընթանում։ Ոսկեպարի բնակիչներից մեկը Sputnik Արմենիային հայտնել էր, որ տարածքն ականազերծվում է, քանի որ Հայաստանի ու Ադրբեջանի պայմանավորվածության արդյունքում անցնելու է Ադրբեջանին։
«Այն մարդիկ, որոնք մասնակցելու են այս գործընթացին, օրինակ` վարչական ղեկավարները, ամբողջ պատասխանատվությունն իրենց վրա է, թող 2 անգամ ավել մտածեն, նայեն իրենց զավակների աչքերին, գնան տուն, նայեն իրենց տիկիններին ու ծնողներին ու տեսնեն` որպես արձագանք իրենց ինչ է գալիս։ Դժբախտաբար, մենք համապարփակ ապօրինության մեջ ենք։ Ասում են` այսօր վաղ առավոտից այդ հատվածում ականազերծման աշխատանքներ են իրականացվում, եթե դա ճիշտ է, ապա հանցանքը կրկնապատկվում և եռապատկվում է։ Պետք է գնանք մեր հաղթանակի հետևից, այլ տարբերակ չի կարող լինել, այլապես մենք, այդ թվում` ես, կոչված ենք ուրացողներ կոչվել` համազգեստով, թե առանց համազգեստի»,– ասաց հոգևորականը։
Սրբազանը շեշտեց` պետք է ճշմարտության հաղթանակին հասնել, վերացնել ապօրինությունը, իսկ ոստիկաններն էլ միանան իրենց։ Վստահ է` այդ օրը կգա, և այն հեռու չէ։
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը ոստիկանությանը կոչ արեց բացել ճանապարհը դեպի և թույլ տալ, որ բոլորը գնան եկեղեցի։
Սրբազանը նշեց, որ ժամը 15։00-ին ժողովուրդը գնալու է դեպի եկեղեցի, խնդրեց ոստիկաններին, որպեսզի փոխանցեն զինվորականներին։
Նա ընդգծեց, որ սահմանազատմանը դեմ արտահայտվող տավուշցիներին փորձում են հանցակից դարձնել այն անօրինակություններին, որ կատարվում է Տավուշում։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-20 22:04
В Стамбуле состоялась встреча премьер-министра Республики Армения Никола Пашиняна и президента Турции Реджепа Тайипа Эрдогана. Об этом Новости Армении – NEWS.am сообщили в пресс-службе Правительства Армении.
-
2025-06-20 21:29
Подвергнутых сегодня приводу граждан начали отпускать. Об этом в беседе с журналистами заявил лидер движения «Священная борьба» архиепископ Баграт Галстанян.
-
2025-06-20 20:34
59,7% опрошенных высоко оценили деятельность Армянской Апостольской церкви по 10-балльной шкале, не довольны ею 18,7%. Об этом свидетельствуют данные опроса фонда "Арар", заявил директор организации Армен Хачикян.
-
2025-06-20 20:30
На данный момент задержано более двух десятков человек, но есть и те, чье местонахождение неизвестно. Об этом на встрече с журналистами 16 июня заявил представитель Верховного органа АРФ Дашнакцутюн, депутат парламента от блока «Армения» Ишхан Сагателян.