ԲԱՔՈՒՆ ՀԱՐԿ ԵՂԱԾ ՊԱՀԻՆ ՃԱՄՓԱ ԿԲԱՑԻ ԶՈՐՔԻ ՀԱՄԱՐ. ՏԱՎՈՒՇԻ ՍԱՀՄԱՆԱԳԾԻ ՓՈՓՈԽՈՒԹՅԱՆ ՀԵՏևԱՆՔՆԵՐԸ
Տավուշի սահմանագծի փոփոխությունը ռազմավարական հարված է Հայաստանի դիրքերին։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս տեսակետը հայտնեց քաղաքագետ Հրանտ Միքայելյանը։
«Ադրբեջանին հանձնվող տարածքը զուտ հողակտոր չէ։ Այն ունի կարևոր ռազմավարական նշանակություն` թե՛ էներգետիկական տեսանկյունից, թե՛ գյուղատնտեսական, բայց ամենակարևորը` ռազմական ու տրանսպորտային տեսանկյունից։ Այսինքն` սա շատ մեծ կորուստ է, որն Ադրբեջանին մոտեցնում է Հայաստանի խորքերին։ Հայաստանի տարածքը ոչ միայն նվազում է, այլև շատ ավելի խոցելի դառնում, հատկապես Տավուշի հյուսիսում, որտեղ ՀՀ դիրքերը վերջին 10 տարում քիչ թե շատ ամուր են եղել»,– ասաց քաղաքագետը։
Նրա խոսքով` կայունության ու խաղաղության մասին խոսելու համար անհրաժեշտ է ունենալ երաշխիքներ։ Մինչդեռ դրանք այսօր փաստացի գոյություն չունեն, հայտարարվում է բացառապես տարածքներ հանձնելու մասին։ Մնացածը, Միքայելյանի բնորոշմամբ, որակավորումներն են, որոնք հիմք չունեն։
Ինչ վերաբերում է սահմանին զինված ուժերը սահմանապահներով փոխարինելուն, քաղաքագետը դա անվտանգության երաշխիք չի համարում։
«Ադրբեջանցի սահմանապահները Հայաստանի սահմանը չեն պահելու, իրենք պահելու են իրենց սահմանը։ Եթե մենք խոսում ենք բարի կամքի, հարաբերությունների կարգավորման մասին, ապա Ադրբեջանն այդ բարի կամքը չունի, Ադրբեջանն ուղղակի սա որակավորում է որպես նոր ձեռքբերում։ Այնպես որ հարկ եղած պահին, եթե որոշում լինի, և, ես դրանում ոչ մի կասկած չունեմ, ճանապարհ կբացեն, որ ադրբեջանական զորքը մտնի Հայաստան։ Այսինքն` այս պահին նրանք սահման են պահելու, մինչև հաջորդ պահին Ադրբեջանը ռեսուրսներ կուտակի ու օգտագործի»,– կարծում է Միքայելյանը` հավելելով, որ այն առաջնագիծը, որն այսօր կա, օպտիմալ է, և դրա փոփոխությունը Հայաստանի դիրքերին հսկայական հարված է հասցնելու։
Միքայելյանի տեղեկություններով` Տավուշում առաջնագծի փոփոխության հետևանքով Հայաստանը կկորցնի պաշտպանության 24 դիրք և պաշտպանական նպաստավոր գիծ։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-15 15:07
В здании Ереванского цирка продолжаются завершающие работы в преддверии открытия. Как сообщили Новости Армении – NEWS.am в пресс-службе группы компаний «Ташир», все процессы проходят в штатном режиме.
-
2025-07-15 15:06
Европейский Союз рассматривает вариант приостановления безвизового режима для Грузии для давления на грузинскую власть, которая выбрала антидемократический курс.
-
2025-07-15 15:03
Президент Ильхам Алиев направил послание Президенту Реджепу Тайипу Эрдогану в связи с годовщиной событий 15 июля в Турции.
-
2025-07-15 15:01
Адвокат Заруи Постанджян подала жалобу в Европейский суд по правам человека в связи с арестом Лианы Арутюнян, вместе с которой в условиях изоляции оказалась и ее восьмимесячная дочь. Об этом Постанджян сообщила на своей странице в соцсети.