ՀՀ իշխանությունների այս վարքագիծը վավերացնելու է ուժի կամ ուժի սպառնալիքով հարցեր լուծելու նախադեպը. ՀՅԴ Բյուրո
Հայոց Ցեղասպանության հիշատակի օրվա հերթական տարելիցի նախօրյակին կանգնած ենք նոր գոյաբանական մարտահրավերների դեմ հանդիման։ Մեր անժամանացելի իրավունքների պաշտպանության հարցն այսօր առավել քան երբեւէ վերանորոգելու անհրաժեշտութուն կա։ Այս մասին հայտարարություն է տարածել ՀՅԴ բյուրոն:
Հայտարարությունում նաեւ ասվում է. «Վերջին մի քանի տարիներին նոր թափ են ստացել թուրք-ադրբեջանական տանդեմի թշնամական ոտնձգությունները Հայաստանի եւ հայության դեմ։ Ակնհայտ է, որ հետեւողականորեն թելադրվող մի շարք նախապայմաններից է նաեւ ցեղասպանության մեղադրանքի միջազգային ճանաչումը հետապնդելուց հրաժարվելու պահանջը։
Հայաստանի իշխանության ներկայացուցիչները արդեն իսկ անթաքույց սկսել են առաջ մղել թուրքական ժխտողական մոտեցումները։ Օսմանյան Թուրքիայի կողմից հայ ժողովրդի նկատմամբ իրականացված ցեղասպանության վերաբերյալ օրերս արվեցին հայտարարություններ, որոնք մինչև այսօր առաջ են քաշվել պաշտոնական Անկարայի կողմից և հանդիսանում են բացառապես թուրքական թեզեր: ՔՊ-ական իշխանության այս դիրքորոշումը Հայոց Ցեղասպանության իրողությունը կասկածի տակ դնելուն միտված անհանդուրժելի քայլ է։
Իր հերթին, երկրի քաղաքական առաջին դեմքը սեփական ժողովրդի նկատմամբ իրականացված Ցեղասպանությունը բնութագրում է որպես Մեծ եղեռն, փաստացի հրաժարվելով այն իրավաքաղաքական գնահատականից, որը հաստատված է հայ և օտարազգի պատմաբանների ու ցեղասպանագետների կողմից և ընդունվել ու դատապարտվել է ՄԱԿ-ի մարդու իրավունքների հանձնաժողովի, մի շարք այլ միջազգային ատյանների, բազմաթիվ երկրների, այդ թվում՝ գերտերությունների խորհրդարանների ու կառավարությունների եւ պետությունների ղեկավարների կողմից:
Այս նույն համատեքստում փորձ է արվում իրար հակադրել պատմական ու իրական Հայաստանը, մեր անցյալն ու ներկան, հայրենիքն ու պետությունը։
Ակնհայտ է, որ ՔՊ-ական իշխանության դրսևորած այս ժխտողական կեցվածքը հետևողական շարունակությունն է թուրք-ադրբեջանական պարտադրանքներին տեղի տալու որդեգրված քաղաքականության:
Իբր Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորմանը միտված, խաղաղության հասնելու ՀՀ ներկա իշխանությունների այս վարքագիծը ոչ միայն չի նպաստելու տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատմանը, այլ վավերացնելու է ուժի կամ ուժի սպառնալիքով հարցեր լուծելու նախադեպը, ինչը հակասում է միջազգային իրավունքին։
Հատկանշական է, որ դատապարտելի այս քաղաքականությունն իրականացվում է այն պայմաններում, երբ Անկարա-Բաքու առանցքը ցեղասպանություն գործադրեց Արցախի հայ բնակչության նկատմամբ եւ էթնիկ զտման ենթարկեց Արցախը: Հենց այս պահին էլ Ադրբեջանը շարունակում է մշակութային ցեղասպանությունը Արցախում նույն ձեռագրով, որով Թուրքիան հայկական հետքերը տասնամյակներ շարունակ վերացնում է Արևմտահայաստանում:
Կասկած չկա, սակայն, որ հայ ժողովուրդը, ի Հայաստան եւ ի սփյուռս աշխարհի, վճռականորեն տեր է իր արդար իրավունքներին, եւ Հայաստանի որևէ իշխանություն իրավասու չէ հրաժարվելու այդ իրավունքներից»:
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-07 19:47
Уголовный суд общей юрисдикции Еревана признал виновным Тиграна Дрмеяна по делу об оскорблении жены премьер-министра Никола Пашиняна Анны Акопян у мемориального комплекса «Цицернакаберд» 24 апреля 2024 года.
-
2025-05-07 19:45
Управление аэропортов Индии, правительственное учреждение, сообщает, что 18 из 137 аэропортов, которыми оно управляет, остаются закрытыми.
-
2025-05-07 19:43
Директору Театра юного зрителя Эмину Торосяну направлено уведомление об одностороннем расторжении трудового договора. В интервью Новости Армении - NEWS.am Эмин Торосян сообщил, что в уведомлении говорится, что в отчете за первый квартал возникла проблема с предоставлением 1200 приглашений или бесплатных входных билетов.
-
2025-05-07 19:41
Церковь в приграничном селе Воскепар была огорожена в связи с подготовкой к разминированию территории. Об этом заявил премьер-министр Армении Никол Пашинян во время правительственного часа в парламенте, отвечая на вопрос депутата от блока "Айастан" Гарника Даниеляна о ходе делимитации границы.