Последние новости

Վառնայում բացվել է բուլղարա - հայկական մշակութային տեղեկատվական կենտրոն

Բուլղարիայի Վառնա քաղաքում բացվել է բուլղարա-հայկական մշակութային-տեղեկատվական կենտրոն: Ինչպես հայտնում է բուլղարական «Паралел 43» պարբերականը, կենտրոնը բացել է Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) տեղական մասնաճյուղը՝ հայ համայնքի կրթական և մշակութային միջոցառումների զարգացման համար:

«Այս կենտրոնը միավորում է այն ամենը, ինչ կապված է մեր մշակույթի, արվեստի, պատմության, այդ թվում՝ մեր երկու ժողովուրդների հիշողության և նրանց ամուր կապերի հետ։ Սա մեր և ձեր տունն է, վայր յուրաքանչյուրի համար, ով ցանկանում է այս ամենի մասը դառնալ»,- բացման ժամանակ հայտարարել է հայ համայնքի ներկայացուցիչ Վերժին Բոդուրյանը։

Բացմանը ներկա են եղել Վառնայի քաղաքապետ Բլագոմիր Կոբցևը, Բուլղարիայից Եվրախորհրդարանի պատգամավոր Էմիլ Ռադևը, Բուլղարիայում Հայաստանի դեսպան Արմեն Եդիգարյանը և այլ պատվավոր հյուրեր:

Sputnik Արմենիա

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ