«Անակնկալներ են լինելու». Տավուշում ճանապարհը փակած քաղաքացիներն այսօր երեկոյան հայտարարություն կանեն
Մենք սկսել ենք մի գործընթաց, որը շատերի մոտ հարցեր է առաջացրել, թե սա, ի վերջո, կվերածվի շարժման, սա կդառնա այն լոկոմոտիվը, որով ի վերջո, մենք կկարողանանք մեր առջեւ ձեւակերպած խնդիրը լուծել: Այս մասին, այսօր՝ ապրիլի 26-ին, Կիրանց գյուղում հայտարարեց քաղաքագետ, «Ջենեսիս Արմենիա» ուղեղային կենտրոնի ղեկավար Աբրահամ Գասպարյանը:
«Իսկ խնդիրը շատ պարզ է. առաջին փուլում համազգային ճնշմամբ ստիպել դադարեցնել այն ապօրինի գործընթացը, որն ստացել է սահմանազատում անվանումը, որի անվան տակ տեղի է ունենում Հայաստանի տարածքների նվիրավերում եւ միակողմանի հանձնում Ադրբեջանին:
Որեւէ մեկին թող չթվա, որ մենք որպես ՀՀ քաղաքացիներ թշնամական վերաբերմունք ունենք որեւէ ազգի կամ պետության նկատմամբ: Մենք նույնպես կողմ ենք, որ լինի սահմանազատմն գործընթաց, բայց ոչ Հայաստանի եւ հայ ազգի ազգային արժանապատվության, Հայաստանի պետական շահերի հաշվին: Այս գործընթացը, որ մենք սկսել ենք եւ այսօր երեկոյան այս կապակցությամբ լինելու է պաշտոնական հայտարարություն, որտեղ հստակ ընդգծված կլինեն մեր առջեւ դրված խնդիրները եւ դրանք իրականացնելու ճանապարհները, միջոցները: Այդ հայտարարությունը լինելու է եւ բավականին անակնկալներ են լինելու դրա մեջ»,-ասաց նա:
Աբրահամ Գասպարյանի խոսքով, այդ հայտարարությունից հետո ձեւավորված խումբը կդարձնեն ինստիտուցիոնալ. «Այսինքն կարգավիճակ ենք տալիս եւ այդ խումբը ստանձնում է որոշակի գործողություններ ստանձնելու պատասխանատվություն: Կիրանցով սկսվելու է, ապա տարածվելու է ամբողջ Հայաստանի մարզերով»,- ընդգեց նա:
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-20 22:04
В Стамбуле состоялась встреча премьер-министра Республики Армения Никола Пашиняна и президента Турции Реджепа Тайипа Эрдогана. Об этом Новости Армении – NEWS.am сообщили в пресс-службе Правительства Армении.
-
2025-06-20 21:29
Подвергнутых сегодня приводу граждан начали отпускать. Об этом в беседе с журналистами заявил лидер движения «Священная борьба» архиепископ Баграт Галстанян.
-
2025-06-20 20:34
59,7% опрошенных высоко оценили деятельность Армянской Апостольской церкви по 10-балльной шкале, не довольны ею 18,7%. Об этом свидетельствуют данные опроса фонда "Арар", заявил директор организации Армен Хачикян.
-
2025-06-20 20:30
На данный момент задержано более двух десятков человек, но есть и те, чье местонахождение неизвестно. Об этом на встрече с журналистами 16 июня заявил представитель Верховного органа АРФ Дашнакцутюн, депутат парламента от блока «Армения» Ишхан Сагателян.