Պատգամավոր Արթուր Խաչատրյանը Ոստիկանության Հրազդանի բաժնում է
Արթուր Խաչատրյանին Ոստիկանության Հրազդանի բաժին են տարել: Բերման են ենթարկել ուղղակի այն պատճառով, որ ճանապարհը փակող քաղաքացիների կողքին է եղել, ոչ մի պարզաբանում չեն ներկայացրել, ինչպես չեն ներկայացնում մնացած քաղաքացիների դեպքում: Այս մասին NEWS.am-ին հայտնեց «Հայաստան» խմբակցության անդամ Քրիստինե Վարդանյանը:
Չեմ կարծում, որ երկար կպահեն Ոստիկանություոնւմ, կարծում եմ, որ արդեն գիտակցել են, թե օրենքի ինչ խախտում են թույլ տվել, ամեն րոպե սպասում ենք, որ դուրս կգա: Պատգամավորն ունի անձեռնմխելիություն, և ոստիկանը այդ տարրական բանը պիտի իմանա, որ չի կարող պատգամավորին բերման ենթարկել:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Ոստիկանները բիրտ ուժի կիրառմամբ բերման են ենթարկում Հրազդանում ճանապարհ փակած քաղաքացիներին: Նրանց թվում է նաև ԱԺ պատգամավոր Արթուր Խաչատրյանը:
Հիշեցնենք, որ այսօր հանրապետության մի շարք տարածաշրջաններում շարունակվում են անհնազանդության ակցիաները: Տավուշեցիներն էլ շուրջ մեկ շաբաթ է՝ փակել են Հայաստան-Վրաստան միջպետական սահմանի Կիրանցի հատվածը:
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-16 04:49
В Иране число погибших в результате израильских атак достигло 224, сообщает Press TV со ссылкой на Минздрав ИРИ.
-
2025-06-16 04:45
Армия обороны Израиля (ЦАХАЛ) заявила, что завершила «масштабную» серию авиаударов по Ирану, направленных на уничтожение производственных мощностей по производству оружия.
-
2025-06-16 04:41
Корпус стражей исламской революции Ирана (КСИР) сообщил о нанесении ударов по разведывательным центрам Израиля, передает РИА Новости.
-
2025-06-16 04:38
Иран подтвердил гибель главы разведки КСИР бригадного генерала Мохаммада Каземи.