Կասկածներ կան՝ մգեցված ապակիներով մեքենայում եղել են Մհեր Գրիգորյանն ու Շահին Մուստաֆաևը․ Բագրատ Սրբազան
Երեկ գիշեր մգեցված ապակիներով, առանց համարանիշների մեքենայով անհայտ ինքնությամբ մարդիկ, երևի հետագայում տարածաշրջանի մարզպետի և այլ պաշտոնյանների ուղեկցությամբ գաղտագողի եկել և մուտք են գործել «հանձնվելիք տարածքներ» և ինչ-որ անհայտ գործողություններ են արել։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Տավուշի թեմի հոգևոր առաջնորդ Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը։
«Ժողովրդի զայրույթը և անվստահությունը այն է, թե ովքեր են այն մարդիկ, որ գտնվում են այդպիսի ծածկույթով մեքենայի մեջ՝ բոլոր հնարավոր տվյալները ծածկված, և նաև պահանջն էր, որ իջնեն այդ մարդիկ, որպեսզի նրանց հարցրեր ուղղելու հնարավորություն ունենան։ Եթե ձեր գործերը արդար են, մաքուր են, թափանցիկ են, ինչու եք այդպիսի ծածկույթի տակ գալիս։ Եվ երբ ժողովուրդը ընդվզեց այդ ստի և կեղծիքի դեմ։ Հնչեցնում էին, որ միգուցե ադրբեջանցիներ են։ Նույնիսկ կասկածներ կան, որ մեքենայում փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն է եղել և Շահին Մուստաֆաևը»,- նշեց նա։
Սրբազանի խոսքով՝ ժողովրդի ընդվզման դեմ ներգրավվել են սև բերետավորները․ «Հրմշտոցի ժամանակ լուսաձայնային նռնակ է նետվել։ Ինձ Տավուշի ոստիկանության մարզային վարչության պետը և փոխոստիկանապետը ասացին, որ իրենք չեն արել դա։ Բարեմիտ մարդ լինելով եկա և ժողովրդին հարցրի՝ արդյոք իրենք են իրենց վրա նետել այդ նռնակը․ միանշանակ ասացին՝ ոչ։ Հիմա, ո՛չ ոստիկաններն են նետել, ո՛չ ժողովուրդը, երևի երկնքից ասուպ է ընկել»։
Միջադեպից, Գալստանյանի խոսքով, վնասվածքներ են ստացել 4 քաղաքացիական անձինք և 2 ոստիկաններ․ «Դեպքից հետո բորբոքումներ տեղի ունեցան, երկու ոստիկաններ թեթև վիրավորվեցին։ Դեպքից հետո այցելել եմ նրանց Իջևանի ԲԿ-ում և օրհնել։ Վիրավորումներ են ստացել գյուղացիներից երկու կին և մեկ աղջնակ, ինչպես նար, որքանով տեղյակ եմ, լրագրողներից մեկը»։
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-20 22:04
В Стамбуле состоялась встреча премьер-министра Республики Армения Никола Пашиняна и президента Турции Реджепа Тайипа Эрдогана. Об этом Новости Армении – NEWS.am сообщили в пресс-службе Правительства Армении.
-
2025-06-20 21:29
Подвергнутых сегодня приводу граждан начали отпускать. Об этом в беседе с журналистами заявил лидер движения «Священная борьба» архиепископ Баграт Галстанян.
-
2025-06-20 20:34
59,7% опрошенных высоко оценили деятельность Армянской Апостольской церкви по 10-балльной шкале, не довольны ею 18,7%. Об этом свидетельствуют данные опроса фонда "Арар", заявил директор организации Армен Хачикян.
-
2025-06-20 20:30
На данный момент задержано более двух десятков человек, но есть и те, чье местонахождение неизвестно. Об этом на встрече с журналистами 16 июня заявил представитель Верховного органа АРФ Дашнакцутюн, депутат парламента от блока «Армения» Ишхан Сагателян.