Последние новости

Բողոքի ակցիաները շարունակվում են. փակ է Երևան–Արմավիր ճանապարհը, Գյումրիում երթ է սկսվել

Քաղաքացիները փակել են Երևան–Արմավիր ճանապարհը՝ աջակցություն հայտնելով տավուշցիներին, որոնք պայքարում են տարածքային միակողմանի զիջումների դեմ:

«Սահմաններ են գծում անհասկանալի քարտեզներով։ Պետք է պահպանել հայրենիքը և միավորվել»,– նշում են ճանապարհը փակած քաղաքացիները։

Թեև ճանապարհը մոտ կես ժամ է փակ, բայց արդեն ոստիկանական ուժեր են ժամանել։ Իրավապահները պահանջում են բացել ճանապարհը, իրավիճակը լարված է։ Հավաքվածները վանկարկում են. «Նիկո՛լ դավաճան», «Նիկո՛լ, մարդասպան»։

Մի խումբ քաղաքացիներ էլ երթ են անցկացնում Գյումրիում՝ կոչ անելով միանալ բողոքի ակցիաներին և կանխել տարածքային նոր զիջումները։

Sputnik Արմենիա

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ