ՄԻ ՊԱՀԻ ԲՈԼՈՐԸ ԱՅՍ ՇԱՐԺՄԱՆ ՄԱՍ ԵՆ ԿԱԶՄԵԼՈՒ. ՄԻ ԹԱՔՆՎԵՔ ՁԵՐ ԿՈՄՖՈՐՏԻ և ՇԱՀԵՐԻ ՀԵՏևՈՒՄ
Հայ առաքելական եկեղեցու առաքելությունն է ազգին առաջնորդել դեպի ճշմարտության լույսը և կասեցնել կործանման ընթացքը: Բագրատ Սրբազանն այսօր առաջնորդում է այս տրամաբանությամբ՝ միավորել մարդկանց, տանել ներքին համերաշխության: Այս մասին գրել է ԱԺ "Հայաստան" խմբակցության պատգամավոր Էլինար Վարդանյանը:
"Չի կարելի անվերջ չարաշահել մարդկանց ազնվությունը, վախեցնել պատերազմներով և աղետներով: Նրանք, ովքեր խաբում են, մոլորեցնում, ահաբեկում մեր հայրենակիցներին, չեն կարող անպատասխան շարունակել իրենց գործը: Հանուն ինչի՞, հանուն նոր կորուստների՞ ու նոր աղետների՞։
Մեր հայրենիքին սպառնացող վտանգը չի սկսվում և առավել ևս չի ավարտվում միայն Տավուշով, իսկ օրակարգը միայն Տավուշի չորս գյուղերի մեր հայրենակիցների պայքարը չէ։ Սա ճշմարտության և արդարության, արժանապատվության շարժում է: Սա հասարակ մարդկանց, սովորական մարդկանց՝ իրենց սովորական ու նվիրական երզանքների մասին շարժում է։ Այս շարժումը բոլորիս մասին է, յուրաքանչյուրի մասին է։ Հենց այդ պատճառով այն չունի պարտվելու հնարավորություն։ Մի պահի բոլորը այս շարժման մաս են կազմելու. Սրբազանի «Մի խխունջվեքը» վերաբերում է ԲՈԼՈՐԻՆ և այն արդեն մտնում է բոլորի տները։ Մի թաքնվեք ձեր կոմֆորտի, գույքերի, նյութականի և մասնավոր շահերի հետևում",- գրել է նա:
Verelq News
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-27 10:00
В Армении сегодня отмечают праздник Преображения Господня — Вардавар. Это один из пяти больших праздников Армянской Апостольской церкви и один из самых любимых в народе.
-
2025-07-27 09:53
Священник отец Мхитар Алоян опубликовал публикацию под названием «От семинарских лет до католикосата: свидетельство из сердца».
-
2025-07-27 09:48
В программе «Есть вопросы» Aysor.am политический деятель Давид Шахназарян прокомментировал распространяемые сообщения о том, что Армения согласилась делегировать контроль над дорогой в Сюнике американской компании. Премьер-министр Армении не опроверг эту информацию, отметив, что не возражает против такого шага.
-
2025-07-26 14:32
Несмотря на то, что власти подавляли митинги и акции народа Арцаха угрозами и шантажом применения силы, ситуация не изменилась, заявил депутат Национального собрания Армении Тигран Абрамян.