Последние новости

ՉԱՓԱԶԱՆՑ ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆ

Ռուսաստանից գնալով ավելի հաճախ են հանդիմանում պաշտոնական Հայաստանին բացահայտ հակառուսական քաղաքականության համար։ Հարց են տալիս. որքա՞ն է սա շարունակվելու, ինչքա՞ն պիտի Մոսկվան ձևացնի, թե չի նկատում Հայաստանի ղեկավարության բացահայտ հակառուսական քայլերը և, նամանավանդ, պաշտոնական Երևանի է՛լ ավելի բացահայտ հակառուսական հայտարարությունները։ Եվ ի՞նչ կլինի, եթե Ռուսաստանը սկսի համարժեք պատասխանել։

Փաշինյանն ասում է, թե ինքը ոչ մի բանում մեղավոր չէ. իր քաղաքականությունը Ռուսաստանի և ՀԱՊԿ-ի անգործության հետևանքն է, դրա համար էլ այդպես է պահում իրեն:

2022-ի սեպտեմբերին Ադրբեջանի ագրեսիայի ժամանակ Հայաստանին չաջակցելու ՀԱՊԿ-ին և Ռուսաստանին ուղղված մեղադրանքները կարված են սպիտակ թելով… ՀԱՊԿ-ն ու Ռուսաստանը օգնություն առաջարկում էին. և՛ ռազմական առաքելությամբ, և՛ համատեղ զորավարժություններով, և՛ ռազմատեխնիկական՝ սահմանի ամրապնդման համար։ Փաշինյանը կառչել է նրանից, թե ՀԱՊԿ-ը պաշտոնական հայտարարություն չարեց այն մասին, որ Ադրբեջանը խախտել է Հայաստանի սահմանը… Ծիծաղելի պնդում, որը չի առնչվում օբյեկտիվ իրականության հետ: Փաշինյանին գերազանց հայտնի է, որ իր «իմաստուն» քաղաքականության շնորհիվ ՀԱՊԿ երկրների ղեկավարներն Ալիևի հետ շատ ավելի ջերմ հարաբերություններում են, քան Փաշինյանի։ Եվ այդ հարաբերություններն ունեն նաև իրավական պայմանագրային հիմք։

Եկեք պատկերացնենք, թե այսօր ՀԱՊԿ-ը «խելոքացել» է և հանդիսավոր կերպով դատապարտել 2022թ. սեպտեմբերին Հայաստանի դեմ Ադրբեջանի իրականացրած ագրեսիան... Չէ՞ որ այդ դեպքում Ալիևը կարող է պահանջել նույն այն երկրների առաջնորդներից, որոնց հետ Ադրբեջանն ունի բարեկամության և համագործակցության պայմանագրեր, որպեսզի դատապարտեն նաև Հայաստանի «ագրեսիան», ընդ որում՝ 30-ամյա «ագրեսիան», և եթե Ալիևին հարցնեն, թե ինչի մասին է խոսքը, նա պարզապես մատնացույց կանի Փաշինյանին, որն ինքն է հայտարարում, թե 30 տարի Հայաստանն ապօրինի տարածքներ է պահել, իսկ հիմա վերադարձնում է…

Այդ դեպքում ի՞նչ պիտի անեն ՀԱՊԿ երկրների ղեկավարները, այն ղեկավարները, որոնք բարեկամական հարաբերություններում են Ալիևի հետ։ Դատապարտե՞ն Հայաստանի 30-ամյա «ագրեսիան»։ Գուցե հենց դրա՞ն էր ուզում հասնել Փաշինյանը։

Ուրեմն ի՞նչը կարող էր օգտակար լինել Հայաստանին. քաղաքական հայտարարությո՞ւնը, որը ոչ մի կերպ չէր բացառի վերոնշյալ բացասական հետևանքները, թե՞ Հայաստանին օգնության ցուցաբերումը տեղում։ Բայց երկրորդը, դատելով ամենից, բացարձակապես պետք չէ Փաշինյանին։ Եթե հետևենք նրա տրամաբանությանը, ապա Ադրբեջանի ագրեսիային Մոսկվայի և ՀԱՊԿ-ի արձագանքի բացակայությամբ, դատապարտող քաղաքական հայտարարության բացակայությամբ են բացատրվում Հայաստանում իշխող քաղաքական թիմի ներկայիս հակառուսական քայլերն ու հայտարարությունները:

Հիմա տեսնենք, թե ինչպիսին են դեպի Արեվմուտք իշխող թիմի այս «պատմական» շրջադարձի արդյունքները։ Արևմուտքի հովանավորությունը Հայաստանին հանգեցրեց Արցախի լիակատար կորստի։ Այժմ ծավալվում է տարածքների հանձնման գործընթաց։ Բոլորը հասկանում են, որ այդքանով չի ավարտվելու, Հայաստանի կողմից Բաքվի պահանջների կատարման գործընթացը շարունակվելու է։ Ալիևը բացահայտ հնչեցնում է այդ պահանջները։

Բոլորն էլ հասկանում են, որ Ալիևը Հայաստանի ոչ մի տարածքից չի հեռանա։ Ադրբեջանի նախագահը բացահայտ ասում է, որ սահմանազատման գործընթացը կարող է տևել 30 տարի... Հեշտ է կռահել, որ խոսքը հենց այն տարածքների մասին է, որտեղ Ադրբեջանն արդեն խախտել է Հայաստանի սահմանները:

Բոլորը հասկանում են նաև, որ ոչ մի սահմանասյուն չի ապահովագրում Ադրբեջանի նոր ագրեսիայից, երբ առկա լինեն այն բարենպաստ պայմանները, որոնց ստեղծման վրա այնքա՜ն «արդյունավետ» աշխատում է Փաշինյանը։

Շատերը ենթադրում են, որ հնարավորություն չկա ստիպել Փաշինյանին հեռանալ, քանի որ նրան աջակցում են ուժայիններն ու իշխանական տաշտակից լափողները, որոնց համար Փաշինյանի հրաժարականը մեծ հարված է անձնական շահերին։ Բայց այստեղ պետք է հասկանալ, որ ընտրությունը մեծ չէ՝ միակ հնարավորության և բացարձակ անհուսալիության միջև։

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

  • У ПРЕМЬЕРА НЕ СРАСТАЕТСЯ
    2025-07-30 08:58

    Никол Пашинян ушел в отпуск: с сегодняшнего дня по 15-ое августа… Даже трудно представить, чтобы наш живчик на столько дней оставил все дела. Наверное, попытается использовать отпуск, чтобы снова вернуться к теме проведения в Эчмиадзине митинга с требованием отставки Католикоса. К теме организации такого митинга в качестве не премьера, а «рядового прихожанина» …

  • ОПЯТЬ ДВОЙКА
    2025-07-29 10:40

    Хокку Жаркий вечер.  О грустной доле Заплакал летний фонтан. То, что ему будут вставлять палки в колеса, мэр Гюмри Вардан Гукасян наверняка ожидал. То, что методы будут разные, предполагал. То, что, по его же словам, нет судебной инстанции, где бы не рассматривалось то или иное связанное с ним дело, его не особо удивляет. Как и то, что под разными предлогами замораживают счета Гукасяна, чтобы не дать возможности оплачивать кредиты: понятно. Но вряд ли предполагал, что его обвинят в репертуаре поющих фонтанов Гюмри.

  • МАЛЬЧИК С КОНСТРУКТОРОМ
    2025-07-29 09:39

    Наверное, Никол Пашинян считает себя дальновидным политиком. Наверное, искренне желает сделать Армению конкурентной в регионе, а потому стремится быть гибким на внешнеполитической арене, не боится «разрывать шаблоны», как учил армянского премьера еще Джон Болтон. Политику на «разрыв шаблонов» премьер аргументирует своим прошедшим опытом. Дескать, анализ поражений привел его к единственно возможному выводу о смене внешнеполитических приоритетов. Ну не он же виноват, в самом деле? Исключительно – неправильные приоритеты. Какой-то «чужой» Арарат, когда есть свой Арагац…

  • НЕДООЦЕНЕННЫЙ ВИЗИТ
    2025-07-29 09:27

    Участию Пашиняна в Международной экологической конференции на Алтае в официальных СМИ уделено мало места. Оно и понятно, на поверхности визит не примечателен. Но это на поверхности.  О роли поездки Пашиняна на Алтай в принятом Ереваном решения отказать американцам в аренде коридора через Сюник говорили. Но визит примечателен и в контексте российско-армянских отношений в целом.

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ