Դանիայի հայերը պահանջում են Փաշինյանի և ՀՀ Կառավարության հրաժարականը
Դանիայի հայերը միասնական հայտարարություն են տարածել Նիկոլ Փաշինյանի հակահայկական գործողությունների դեմ.
«Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզում տեղի ունեցող, այսպես կոչված, «սահմանազատման» գործընթաց կազմակերպվում է ներկայիս իշխանությունների կողմից ընդունված անթույլատրելի և հայ ազգի կողմից անընդունելի որոշումների հիման վրա։ Այն զուրկ է իրավական հիմքերից և հակասում է սահմանազատման միջազգային սկզբունքներին։ Նման գործընթացը չի կարող տեղի ունենալ պետության անվտանգային հիմքերի փլուզմամբ և ժողովրդի իրավունքների ոտնահարումով։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի միանձնյա որոշումները չեն բխում Հայաստանի Հանրապետության և հայ ժողովրդի շահերից։
Կարևոր է նշել նաև, որ ՀՀ-ում իրավական ողջ համակարգը վերածվել է իշխանությունների կամակատարի և պատժիչ գործիքի։ Անհիմն քրեական հետապնդումները, ձերբակալությունները և բիրտ ուժի կիրառումը դարձել են ներկայիս «ժողովրդավար» իշխանության գործելաոճը։
Տավուշի չորս գյուղերի տարածքների հանձնումը, անվտանգային գոտիների ոչնչացումը կհանգեցնի այդ գյուղերի հայաթափման։ Ոչ միայն հարակից գյուղերը կհայտնվեն թշնամու անմիջական նշանառության ներքո, այլև ստրատեգիական նշանակություն ունեցող Իրան-Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհը։ Ամբողջովին փլուզման կենթարկվի Տավուշի պաշտպանական գիծը։
Ի հավելումն վերը նշված հակապետական և հակասահմանադրական որոշումների՝ Ն. Փաշինյանը կասկածի տակ է դնում նաև Հայոց Ցեղասպանությունը և 1,5 միլիոն անմեղ զոհերի հիշատակը։
Ն. Փաշինյանը պատրանք է ստեղծում, որ մեր «Պատմական Հայրենիքը» անհիմն հիշողություն է, որ մեր Հայրենիքը ներկայիս պետության սահմաններն են, որը ևս, պատառ-պատառ անելով, թշնամուն նվիրելով, վերածում է Պատմականի։
Մենք՝ Դանիայում բնակվող Հայաստանի Հանրապետության պահանջատեր քաղաքացիներս և սփյուռքահայերս, մեր մեծագույն անվստահությունն ենք հայտնում ՀՀ Կառավարությանը՝ ի դեմս Նիկոլ Փաշինյանի, պահանջում ենք անհապաղ դադարեցնել միակողմանի զիջումները և ՀՀ անվտանգությանը սպառնացող բոլոր գործընթացները։
Մենք պահանջում ենք Ն. Փաշինյանի և ՀՀ Կառավարության հրաժարականը»:
Verelq.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-17 15:50
Подводя окончательный итог заявлениям, сделанным накануне Пашиняном, можно сказать, что пресс-конференция была необходима для того, чтобы Никол Пашинян публично признал готовность/обязательство предоставить Турции и США коридор через территорию Армении. Коридор, который сейчас маскируют словом «аутсорс».
-
2025-07-17 15:49
Множество представителей власти день и ночь убеждают общественность, будто архиепископ Баграт Галстоян и участники «Священной борьбы» готовили теракт, а затем их глава, оказавшийся на посту премьер-министра, заявляет, что никто не нарушал презумпцию невиновности наших заключённых товарищей.
-
2025-07-17 14:15
Скончался известный кинорежиссер Юрий Кара, сообщают российские СМИ.
-
2025-07-17 14:14
Спикер Национального Собрания Армении Ален Симонян и главный редактор ресурса Freenews Мариам Маркарян официально развелись. Симонян и его пресс-секретарь подтвердили СМИ эту информацию.