Վազգեն Մանուկյան․ Ադրբեջանն այս պահին չի կարող պատերազմ սկսել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Տեղի ունեցողը հակասում է և՛ միջազգային պրակտիկային, և՛ մեր սահմանադրությանը: Նիկոլ Փաշինայնը ոնցոր սեփականատերը լինի Հայաստանի՝ կարա որոշի որ կտորը հողը, ում տա, կամ ում չտա: Կարևոր է, որ ժողովուրդը կանգնած պայքարում է իր իրավունքների համար, որոնք նաև ամբողջ Հայաստանի իրավունքներն են։ Այս մասին այսօր՝ մայիսի 1-ին, Կիրանց գյուղում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ նախկին վարչապետ Վազգեն Մանուկյանը:
Նրա խոսքով, այսօր բերվում են փաստարկներ, որ եթե մենք այսօր չտանք այն, ինչ Ադրբեջանը համարում է իրենը, ապա նա պատերազմ կսկսի: Մի կողմից հայտարարվում է, որ ՀՀ-ն ուզում է կնքել խաղաղության պայմանագիր, որպեսզի խաղաղ ապրի, բայց Ադրբեջանը լրիվ ուրիշ խնդիրների մասին է խոսում։
«Ինքը խոսում է Հայաստանի մասին՝ որպես Արևմտյան Ադրբեջան, ինքը նպատակ ունի ամրապնդվել մեր անկլավներում, մեր բարձունքների վրա, որպեսզի շարունակի իր ընթացքը։ Մեր ամեն զիջումը բերում է պատերազմի վերսկսման ավելի մեծ հավանականության, քան չզիջելը։ Անդառնալիության կետը հատված չէ, եթե ժողովուրդը միասնական որոշում է ընդունում, այդ որոշմանը շատ դժվար կլինի դեմ գնալ»,- ասաց նա»,-հավելեց Վազգեն Մանուկյանը՝ շեշտելով, որ այս պահին միջազգային մթնոլորտն այնպիսին է, որ Ադրբեջանը չի կարող պատերազմ սկսել:
«Արցախի տեղահանման ու ագրեսիայի հետևանքով միջազգային կարծիք է ձևավորվել, բացի այդ, Պաղեստին-Իսրայել համակարտությունը նրա համար բարենպաստ պայմաններ չեն ստեղծում պատերազմ սկսելու համար։ Ինքն իր ծրագիրը հիմա իրականացնում է Նիկոլ Փաշինյանի ձեռքերով՝ գալ տիրանալ հայկական հողերին, հետո ավելի հեշտ դիրքերից շարունակել նվաճումը»,- ընդգծեց Մանուկյանը։
Մազգեն Մանուկյանի խոսքով, հարցի լուծումը Երևանում է, բայց Երևանը կարող է ոտքի կանգնել և հարցը լուծել միայն այն դեպքում, եթե ժողովուրդը ոտքի կանգնի, եթե տեսնի, որ Տավուշում ժողովուրդը պայքարում է իր իրավունքների համար։
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-20 22:04
В Стамбуле состоялась встреча премьер-министра Республики Армения Никола Пашиняна и президента Турции Реджепа Тайипа Эрдогана. Об этом Новости Армении – NEWS.am сообщили в пресс-службе Правительства Армении.
-
2025-06-20 21:29
Подвергнутых сегодня приводу граждан начали отпускать. Об этом в беседе с журналистами заявил лидер движения «Священная борьба» архиепископ Баграт Галстанян.
-
2025-06-20 20:34
59,7% опрошенных высоко оценили деятельность Армянской Апостольской церкви по 10-балльной шкале, не довольны ею 18,7%. Об этом свидетельствуют данные опроса фонда "Арар", заявил директор организации Армен Хачикян.
-
2025-06-20 20:30
На данный момент задержано более двух десятков человек, но есть и те, чье местонахождение неизвестно. Об этом на встрече с журналистами 16 июня заявил представитель Верховного органа АРФ Дашнакцутюн, депутат парламента от блока «Армения» Ишхан Сагателян.