Последние новости

ՏԻԿԻՆ ԷՐԱՏՈՅԻ ՀԱԳԵՑԱԾ ԱՌՕՐՅԱՆ

Պատմականորեն հաստատված ավանդույթի համաձայն՝ հայ թագավորների և իշխանների կանայք հեռու էին մնում քաղաքական վայրիվերումներից, առավելևս՝ խարդավանքներից։ Մինչ ամուսինն ապրում և գործում էր, գնում ռազմարշավների, ժողովներ անցկացնում, արդարադատություն իրականացնում, շենացնում երկիրը, մի խոսքով՝ իշխում և կառավարում ամուր ձեռքով ու պայծառ մտքով, նրա տիկինը՝ համեստ ու հուշիկ, մարդկանց աչքից հեռու, անձնատուր էր լինում կանացի առօրեական հոգսերին։ Դաստիարակում էր ժառանգներին, հոգ տանում թշվառների և որբերի մասին, աղոթում ու սեփական ձեռքով խորանի շքեղ ծածկոցներ գործում՝ եկեղեցիներին ընծա:

Խոնարհությունն ու սրտալի հոգատարությունն այն էին, ինչը գնահատվում էր արքայազարմ տիկնանց մեջ, որոնք ընկալում էին իշխանությունը որպես պարտիք Աստծո և ժողովրդի առջև, իսկ դրա շռայլ շնորհները՝ որպես փորձություն:

Տիկին Էրատոն ծագումով ամենեվին էլ ազնվազարմ չէ, բայց սնապարծ ու ամբարտավան է շատ ավելի, քան Կլեոպատրան ու Ալիենորա Ակվիտանացին միասին վերցրած: Նույնը վերաբերում է նաև քաղաքականության նկատմամբ նրա մոլի հակմանը, իսկ ավելի ճիշտ՝ սովորությանը. խոթելու սեփական բնավ ոչ չքնաղ քիթն այնտեղ, որտեղ պետք չէ խցկվել ո՛չ կարգավիճակի, ո՛չ կոչման բերումով, ոչ էլ բարոյական իրավունքով։

«Ժառանգների» դաստիարակությամբ նա ակնհայտորեն չի զբաղվում. Աշոտիկն, օրինակ, վաղուց արդեն ինքն է իր գլխի տերը և պարապ-սարապ թափառում է որտեղ պատահի. անգործ, աննպատակ և առանց մասնագիտության։ «Թշվառներից ու որբերից» տիկին Էրատոն կերակրում է միայն նրանց, ովքեր մի ամբողջ միլիոն կվճարեն երգ ու պարով բարեգործական ընթրիքի համար։ Աստծուն նա չի աղոթում, քանի որ իշխանությունը ստացել է ոչ թե Նրա ողորմածությամբ, այլ պարոն Սորոսի ջանքերով և պարոն Ալիևի փողերով։ Դե, իսկ անքուն գիշերներին ձեռագործով զբաղվելու փոխարեն՝ նախընտրում է շրջել բուտիկներում, որպեսզի հետո մինչև ականջները բացվածքով ճչան զգեստներ հագած ծաղրի իր համար ատելի Կաթողիկոսին՝ նրա մոտ ընդունելության ժամանակ։

Մի խոսքով, խոնարհ սակավապետուհի լինելն ամենևին էլ Աննա Հակոբյան-Էրատոյի համար չէ։ Նրա խառնվածքը դուրս է ժայթքում՝ պահանջելով հրապարակայնություն, էպատաժ, աշխարհիկ ասեկոսեներ և իշխանության քաղցր ըմբոշխնում։ Մինչ իր ամուսնյակը, որը չգիտես ինչու երևակայել է իրեն հայկական հողերը միավորող Պապ թագավոր, իրականում ինքնամոռաց զբաղված է նույն այդ հողերն աջ ու ձախ բաժանելով, տիկինը տրվում է կասկածելի զվարճանքների և համեմում պարապ առօրյան սադրիչ արարքներով։

Ահավասիկ, օրինակ, ինչպես նա անցկացրեց ապրիլյան ընդամենը երկու-երեք օրեր։

Թիկնապահների մի ամբողջ ցենտուրիայով շրջապատված՝ նա գնում է Ծիծեռնակաբերդ, շատ լավ իմանալով, որ այնտեղ պախարակվելու է զայրացած և իր ամուսնու մեղքով հուսահատված ժողովրդի կողմից։ Եվ միտումնավոր հետը քարշ է տալիս դստերը, ընդ որում՝ հենց կրտսերին, որպեսզի փոքր տարիքից ցույց տա նրան, թե ժողովուրդն անշնորհակալ նախիր է, որն ատում է աշխարհի ամենալավ հայրիկին, ամենալավ մայրիկին և ամենաիսկական «սուրբ ընտանիքին»։ Որպեսզի կույր արհամարհանք և ատելություն արմատավորի այն մարդկանց նկատմամբ, որոնց հույզերն ու զայրույթը կանացի սեռի փաշինյանական ժառանգը տարիքի բերումով անկարող է հասկանալ։

Այնուհետ նա հրամայում է ձերբակալել իր դեմքին ճշմարտությունը գոչող բոլոր քաղաքացիներին և մի լավ քոթակել նրանց ոստիկանության բաժիններում՝ դստերը ցույց տալու համար, թե ինչպես է չար քեռիների և մորաքույրերի պատժումով հաղթում արդարությունը։

Այս բոլոր զվարճանքներից հետո Հակոբյան-Էրատոն հանգիստ նստում է գնացք ու մեկնում Գյումրի, չմոռանալով կարգադրել, որ իրեն՝ «առաջին տիկնոջը», նկարեն վագոնում՝ տնկած ոտքով փռված, ու տեսանյութը գցեն համացանց։ Նիկոլի կողակիցը, իհարկե, թքած ունի, որ աշխարհում ոչ մի քաղաքական առաջնորդի կին իրեն երբեք նման բան թույլ չի տա հանրային տիրույթում, քանի որ դա գռեհկություն է և ոչ մի կերպ չի առնչվում մարդկանց միջավայրում ազատ ու անկաշկանդ պահվածք ցուցաբերելու առաջին տիկնանց նոր միտմանը։

Իսկ սույն անձնավորությունը, հակառակը, պետք է ինչ-որ կերպ ծաղրի իր համար քամահրելի քաղաքացիներին և ինչ-որ բանով զբաղեցնի յուր անձը ձանձրալի ուղևորության ընթացքում։ Դե, ողջ ճանապարհին հո չի՞ հիանալու Արագածի տեսարաններով, որը շուտով իր ամուսնու ջանքերով քոչելու է հայկական զինանշանին՝ փոխարինելով Արարատը։

Այլ բան է Գյումրին։ Այստեղ Էրատոյի արատավոր խառնվածքի համար լայնարձակ տարածք է բացվում։ Նա փակել է տալիս քաղաքի ողջ կենտրոնը ոստիկանական ջոկատաշղթաներով, որպեսզի ևս մեկ անգամ արբենա սեփական նշանակալիության և «ստրուկների» համար իր անհասանելիության քաղցր զգացումով։ Նայում է Գյումրիի «Մայր Հայաստան» հայտնի հուշարձանին և, ընդօրինակելով արձանի կեցվածքը, վեհատես ճեմում ամայի փողոցներով, ձեռքից բռնած քարշ տալով ինչ-որ մեկի աղջնակին։ Հուսալով, որ գուցե ինչ-որ մեկը անկյունից նորից գոռա «Նիկոլ՝ դավաճա՛ն», և այս անգամ արդեն ուրիշի երեխան կզգա «խեղճ Արփիի ստրեսը»։

Եվ, բնականաբար, հասնում է ուզածին։ Մարդիկ գոչում են «դավաճա՛ն», և բանավոր խարանը արձագանքում է ինչպես Գյումրիի ամայի փողոցներում, այնպես էլ տիկին Էրատոյի ամայի հոգում՝ չարթնացնելով նրա մեջ որևէ այլ բան, բացի դատարկ աչքերում պաղած ցուցադրական-ցինիկ արհամարհանքից։

Հետո նորից՝ սովորական ու ձանձրացրած արարողակարգային միջոցառումներ տեսախցիկի առջև. ծաղիկներ խաչքարին, մանկական ցերեկույթ, ցուցադրական-սիրալիր շփում հաշմանդամ երեխաների հետ՝ մտքում քմծիծաղով. «Ա՛ռ, կե՛ր իմ գթասրտության մասին առասպելը, տխմար ժողովուրդ»:

Այնուհետ՝ հանդիպում տեղի ՔՊ-ական կուսակտիվի և Շիրակում իր ամուսնյակի դրածոների հետ։ Իսկ այ դա արդեն իսկապես կարևոր է և բնավ միայն ձևի համար չէ: Այստեղ կարող է և՛ մատ թափ տալ՝ իշխանության ըմբոշխնումով, և՛ համենայն դեպս սատարել ամուսնուն. իբր՝ թուլացե՛լ եք, կակղել, ձեզ կորցրել: Բոլորիդ աշխատանքից կազատե՛մ, կնստեցնեմ, կհանձնեմ Քյարամյանի ողորմածությանը, եթե թույլ տաք, որ մեկնումեկի բերանից ծպտուն ելնի «Հայրենիք ծախելու» մասին։

Եվ վերջում՝ Գյումրվա հյութեղ «քյալլա», գինու գետեր, ստորաքարշությունից գալարվող չինովնիկների կպչուն-քաղցրահունչ բաժակաճառեր, կուշտ լցրած որկոր, հոգնածություն, ուղղաթիռ դեպի Երևան…

Գիշեր՝ Գյումրիում շրջագայությունից հետո, և մտորումներ կողակցի խռմփոցի տակ. «Քնիր, հանգստացիր, սիրելիս, իսկ վաղը կրկին լծվիր քո սխրանքին։ Մինչ դու ծնում ես «իրական Հայաստան»՝ ես պայքարում եմ «պատմականի» նախապաշարմունքների դեմ, բոլորի պորտը տեղը դնում, շշպռում դրածոներիդ, նյարդայնացնում ժողովրդին ու սադրում ըմբոստներին։ Մի խոսքով, ինչպեսև պայմանավորվել էինք, շեղում եմ կրակն ինձ վրա։ Հանգիստ քնիր, մեր իշխանությանը ոչինչ չի սպառնում...»:

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

    • БУФФОНАДА ТРЯПИЧНЫХ КУКОЛ
      2024-06-14 09:50

      Как-то в 90-х Вазген Манукян сказал, что политическая судьба Армении вершится в замкнутом пространстве в пределах центра Еревана. Бывший премьер намекал на то, что повестку в стране формировал и реализовывал узкий круг людей, сидящих на Баграмяна, 26, в здании НС и в правительственном комплексе на площади Республики, а вовсе не народ, не общество, не периферия и не население всей республики. Согласно Манукяну, это слишком малая локация для организации нормальной жизнедеятельности демократического государства.

    • ОПРИЧНИКИ: ПАШИНЯН ШТАМПУЕТ НОВУЮ СИЛОВУЮ СТРУКТУРУ
      2024-06-12 09:10

      7 июня комиссия армянского парламента по вопросам обороны и безопасности одобрила представленный правительством законопроект, согласно которому в стране появится полицейская гвардия. Ранее в рамках реформы внутренние войска были преобразованы в полицейские войска. Теперь же, согласно законопроекту, от них будет отделена гвардия, которая сосредоточится на обеспечении внутренней безопасности.

    • АРСЕН ТОРОСЯН РАСШИРЯЕТ «ОКНО ОВЕРТОНА»
      2024-06-11 10:32

      В начале года армянская общественность была взбудоражена информацией о намерениях правительства Пашиняна принять в стране мигрантов из третьих стран, осевших ныне в Великобритании. Утечку данных о возможной сделке между Лондоном и Ереваном организовало влиятельное британское издание The Times, по сведениям которого Королевство рассчитывает за деньги (около 350 млн долларов) направить в Армению определенное количество нелегалов для поселения на постоянной основе и без права возвращать их на родину. Именно с этой повесткой прошлой осенью Ереван посетил тогдашний замглавы британского МИД Лео Докерти, хотя власти РА хранили гробовое молчание относительно истинных мотивов его визита.

    • ПРОТИВ АРМЕНИИ ЗАТЕВАЕТСЯ ЭКОЛОГИЧЕСКАЯ АГРЕССИЯ С ПОСЛЕДУЮЩЕЙ ОККУПАЦИЕЙ
      2024-06-10 09:34

      Есть основательные подозрения в том, что Азербайджан готовит для Армении новые сюрпризы в рамках стартующей 11 ноября текущего года конференции ООН по изменению климата 2024 (КС 29 РКИК ООН), более известной как COP29. Кстати, той самой конференции, право проведения которой в придачу с двумя азербайджанскими диверсантами, один из которых отметился убийством армянина в Капане, Ереван уступил Баку в обмен на возврат 32 армянских военнопленных.






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ