Կամո Շահինյան․ Կիրանց գյուղ չափագրողներ են եկել. Մեծ թվով ոստիկաններ կան. Գյուղացիները լարված են
Այս պահին Տավուշի մարզի Կիրանց գյուղ են եկել չափագրողներ: Գյուղապետ Կամո Շահինյանը NEWS.am-ի հետ զրույցում նշեց. «Այո, չափագրողներ են եկել գյուղ, գյուղում մեծ թվով ոստիկաններ կան: Գյուղացիները լարված են, բայց ոչինչ անել չեն կարող, ճանապարհ չեն փակել»:
Շահինյանը նաև նշեց, որ տեղեկություն չունի, թե որքան ժամանակ են մնալու չափագրողները, ենթադրում է, մոտավորապես 3 օր կմնան:
Նշենք, որ Բագրատ Սրբազանի գլխավորած երթը, որ սկիզբ է առել Կիրանցից, այսօր կշարունակվի ժամը 11:00-ից՝ Սևանի թերակզու խաչմերուկից:
Հիշեցնենք, որ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ մայիսի չորսի կեսօրից Կիրանցից քայլերթով շարժվել են Երևան։ Նրանք Երևան կհասնեն մայիսի 9-ին։
Հիշեցնենք, որ Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչներն ապրիլի 19-ից բողոքի ակցիաներ են անում Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհին: Նրանք դեմ են սահմանազատման գործընթացին, գտնում են, որ դրա տրամաբանությունը խեղաթյուրված է և Հայաստանի կողմից միակողմանի զիջումներ է միայն ենթադրում։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-21 10:16
Региональная архитектура безопасности Ближнего Востока оказалась на грани обрушения на фоне попыток прозападных сил нейтрализовать геополитический фактор Ирана. Такое мнение в эфире программы Sputnik Армения "Абовян time" выразил политолог Грант Микаелян.
-
2025-06-21 09:53
Как сообщил в соцсети директор Центра гидрометеорологии и мониторинга Армении Левон Азизян со ссылкой на Европейско-Средиземноморский сейсмологический центр, подземные толчки были зафиксированы в 21:49 по местному времени.
-
2025-06-21 09:50
Журналист-эмигрант Афган Мухтарлы в интервью JAMnews заявил, что между Азербайджаном и Израилем существует глубокое и многостороннее сотрудничество.
-
2025-06-21 09:48
США готовы дать Ирану максимум две недели для достижения договоренности по ядерной программе, заявил президент США Дональд Трамп.