ԱԺ նախագահը՝ «խաղաղության պայմանագրի» մասին
Ես դեռ անցած տարվա վերջից ասել եմ, որ խաղաղության պայմանագիր ստորագրելու հնարավորություն կար, քաղաքական կամք էր պետք Ադրբեջանի կողմից: Այս մասին այսօր՝ մայիսի 6-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:
«Հույս ունենք, որ այս գործընթացը, որը տեղի է ունենում, ևս մեկ ազդակ է, որ այդ պրոցեսը պետք է շատ արագ ավարտին հասցնել, որովհետև հայկական կողմը այդ ուղղությամբ գնալու է և աշխատանքներ է իրականացբնելու մշտապես»,-ասաց նա:
Դիտարկմանը, որ Ալիևը հայտարարել է, որ խաղաղության պայմանագրում ամբողջությամբ իրենց մոտեցումներն են, Ալեն Սիմոնյանն ասաց. «Ամբողջությամբ միջազգային նորմեր են դրված, որը նաև մեր մոտեցումներն են: Բոլոր այն հարցերում, որտեղ հակասություններ կան, հայկական կողմը դրանք մերժում է: Դրա ապացույցն այն է, որ պայմանագիրն արդեն որերորդ անգամ գնում-գալիս է: Բա ինչո՞ւ է գնում-գալիս, որովհետև իրենք իրենց առաջարկներն ուղարկում են, մենք էլ ասում ենք՝ չէ, սրանք էլ մեր առաջարկներն են: Դրա համար պրոցեսը ձգձգվում է»:
Հարցին՝ ո՞րն է կողմերի հիմնական տարաձայնությունը, ԱԺ նախագահը տեղեկացրեց. «Հիմնական տարաձայնություն չկա, հերթով կետերով գնում ենք, այսինքն՝ գալիս, հասնում ենք այս կետերին, սա ենք քննարկում, միջազգային սկզբունքների հիման վրա է արվում և հերթով...
Շատ կարևոր է, որպեսզի երկակի մեկնաբանության տեղ չթողնենք: Տեսեք՝ նոյեմբերի 9-ի հայտարարության հետ կապված նման սակարկումներ որոշ երկրներ ու որոշ քաղաքական գործիչներ փորձեցին անել, և դա լավ դաս է բոլորիս համար, որ բոլոր ձևակերպումները երկու կողմի համար հասկանալի լինեն, թե ինչի մասին է այդ ձևակերպումը, որ մեկը չասի՝ դու այստեղ ինձ մի բան ես խոսացել, մյուսն ասի՝ ինձ մի բան ես խոստացել»:
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-18 13:02
В Армении спустя 27 лет раскрыто убийство замминистра обороны Ваграма Хорхоруни. Об этом сообщает Следственный комитет.
-
2025-07-18 13:00
Министр экономики Армении Геворк Папоян обратился к грузинской стороне с просьбой назначить должностное лицо для обеспечения коммуникации. Об этом пишет газета «Грапарак», ссылаясь на собственные источники.
-
2025-07-18 12:52
Премьер РА Никол Пашинян 16 июля не выставил на торги т.н. «Зангезурский коридор», он публично озвучил готовность сдать его заинтересованным сторонам. Пресс-конференция была необходима, чтобы Пашинян публично признал готовность предоставить Турции и США коридор через территорию Армении. Этот коридор сейчас маскируют словом «аутсорс».
-
2025-07-18 12:50
Настоятель армянского храма Святого Всеспасителя (Сурб Аменапркич) в Нижнем Новгороде, иерей Себеос Галачян объяснил, почему не разрешил депутату парламента Армении (фракция "Гражданский договор") Нареку Григоряну быть крестным отцом при крещении ребенка.