Մինասյան․ Հայ առաքելական եկեղեցու նկատմամբ տարածվում է ատելություն ու թշնամանք
Հայ առաքելական եկեղեցու նկատմամբ տարածվում է ատելություն ու թշնամանք։ Այսօր ԱԺ ամբիոնից այս մասին հայտարարեց «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը։
Նա ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին կոչ արեց այս ամենին ուշադրություն դարձնել ու անդրադառնալ իրենց զեկույցներում։
«Ձեր աչքի առաջ է ամեն ինչ կատարվում թե՛ այս ամբիոնից, թե՛ եթերներում, թե՛ սոցցանցերում ատելություն է տարածվում Հայ առաքելական եկեղեցու ու նրա սպասավորների նկատմամբ։ Դուք, լավ, էստեղ ասելիք չունե՞ք, գոնե հորդորեք, որ զերծ մնան այդպիսի բաներից»,- ասաց Արծվիկ Մինասյանը։
Նա հավելեց, որ Բագրատ սրբազանն ու բոլոր եկեղեցականները, որ կանգնած են այս շարժման ակունքում, դառնում են ատելության ու թշնամանքի թիրախ։
«Այդ ինչպե՞ս է ստացվում, որ ՔՊ ական պատգամավորը կարող է այստեղից կանգնած հոխորտալ քիթ ջարդելու մասին, հոխորտալ ամենաբարձր սպառնալիքների տեսքով և որևէ ձևով անգամ ձեր դիտողությանը չի արժանանում, բայց հանկարծ մեկը մի թթու խոսք է ասում, միանգամից քրեական վարույթ է նախաձեռնվում»,– հավելեց Մինասյանը։
Նա Աննա Վարդապետյանին հիշեցրեց, որ նա անկախ ու օբյեկտիվ դառնալու հնարավորություն ունի։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-18 20:14
Исполняющий обязанности директора ЗАО "Электрические сети Армении" Давид Казинян сообщил журналистам, что ни одно из последних 11 дел, открытых Комиссией по регулированию общественных услуг (КРОУ), не связано с отключениями электроэнергии.
-
2025-07-18 20:07
Властям Армении могли понадобиться голоса 6800 сотрудников "Элсетей Армении" на предстоящих в 2026 году выборах, сказал журналистам исполняющий обязанности директора ЗАО "Электрические сети Армении" Давид Казинян.
-
2025-07-18 20:03
Экс-депутат парламента Армении Рубен Акопян задержан. Об этом Sputnik Армения сообщили в Следственном комитете.
-
2025-07-18 20:02
С 21 июля Армению накроют теплые тропические воздушные массы, сообщил заместитель главы Центра гидрометеорологии и мониторинга Гагик Суренян.