Գնում ենք Սոլակ. «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման քայլերթի 3-րդ օրն է (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ սրբազանի, ընդդիմադիր պատգամավոր Գառնիկ Դանիելյանի և քաղաքական գործիչ Սուրեն Պետրոսյանի գլխավորությամբ արդեն 3-րդ օրն է` շարունակում են քայլերթը, այսօր էլ այն մեկնարկեց Սևանի թերակղզու խաչմերուկից։
Բագրատ սրբազանի գլխավորությամբ երթից առաջ Տերունական աղոթք հնչեց։
Ավելի վաղ հայտնել ենք, որ սահմանազատման դեմ պայքարողները Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գլխավորությամբ Կիրանցից քայլերթով գալիս են Երևան` միակողմանի սահմանազատման գործընթացը կասեցնելու նպատակով։ Մայրաքաղաքում մայիսի 9-ին նրանք մեծ հանրահավաք են հրավիրում։
«Այս ամենը թող մեզ համար դառնա անմահության երթի սկիզբը։ Մենք այժմ շարժվում ենք դեպի Հրազդան, Սոլակ գյուղ։ Ճանապարհներին արդեն սպասում են մանուկներ, մայրեր, հայրեր։ Կիրանցում, Ոսկեպարում, Բաղանիսում ոգին հաղթել է «դուխին», այս ճանապարհն էլ պետք է լինի այն միջոցը, որ եռագույնը հաղթի սևին և սպիտակին։ Պետք է դադարեցվի անպատվության շքերթը, անուրախ ժամանակների գոյությունը, ու պետք է վերականգնվեն մեր պատիվը, ուրախությունն ու հաղթանակները»,– քայլերթից առաջ ասաց Տավուշի թեմի առաջնորդը։
Նշենք, որ շարժման անդամներին քայլերթի ճանապարհին բազմաթիվ քաղաքացիներ ողջունում են և իրենց աջակցությունը հայտնում։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-16 19:49
На сегодняшней пресс-конференции Никол Пашинян сравнил идею предоставления контроля над коридором, проходящим через суверенную территорию Армении, с передачей третьей стороне на аутсорсинг национальной инфраструктуры, такой как аэропорт, железные дороги или почтовые службы. Эта аналогия абсурдна, вводит в заблуждение и опасна. Об этом заявил экс-глава МИД Армении Вардан Осканян.
-
2025-07-16 19:41
Всеармянский совет по сохранению Армянской Церкви решительно осуждает антицерковную, оскорбительную риторику, вновь продемонстрированную премьер-министром РА Николом Пашиняном на пресс-конференции 16 июля.
-
2025-07-16 19:38
Представители Арцаха намерены бороться за здание представительства, которое прокуратура намерена отобрать. Об этом сообщил карабахский адвокат Роман Ерицян.
-
2025-07-16 19:37
США обеспокоены столкновениями между этническими группами в Сирии, приведшими к военному вмешательству Израиля, и надеются на нормализацию ситуации, заявил госсекретарь Марко Рубио.