Մեդվեդևը խոստացել է միջուկային հարված եվրոպական մայրաքաղաքներին
Ռուսաստանը Ուկրաինա արևմտյան զորքեր ուղարկելուն կպատասխանի Վաշինգտոնին, Փարիզին և Լոնդոնին հասցվելիք միջուկային հարվածով, ասել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։
«Իրենց զորքերի ուղարկումը Ուկրաինայի տարածք կնշանակի այդ երկրների ուղիղ ներգրավում պատերազմի մեջ, որին մենք ստիպված կլինենք պատասխանել։ Եվ, ավաղ, ոչ Ուկրաինայի տարածքում։ Տեղի կունենա համաշխարհային աղետ»,- գրել է Մեդվեդևը Թելեգրամ-ալիքում։
Նա նախազգուշացրել է, որ արևմտյան էլիտաները չեն կարողանա թաքնվել Ռուսաստանի պատասխանից Կապիտոլիումի բլրում, Ելիսեյան պալատում և Դաունինգ սթրիթ-10-ում։ «Դա, ի դեպ, կարողացան հասկանալ Քենեդին և Խրուշչովը ավելի քան 60 տարի առաջ։ Բայց ոչ մի կերպ չեն ցանկանում հասկանալ Արևմուտքում ներկայում իշխանության հասած ինֆանտիլ դեբիլները»,- ընդգծել է Մեդվեդևը։
Մինչ այդ ՌԴ ՊՆ-ն հայտարարել էր «առաջիկայում» զորավարժություններ սկսելու մասին, որոնց շրջանակում կմշակվի ոչ ռազմավարական միջուկային զենքի կիրառումը։ Դրանց կմասնակցեն Հարավային ռազմական օկրուգի հրթիռային միավորումները, օդուժը և ռազմածովային նավատորմի ուժերը, նշել են ռազմական գերատեսչությունում։
Կրեմլում դրանից հետո հայտնել են, որ նախատեսված զորավարժությունները կապված են Արևմուտքի պաշտոնատար անձանց հայտարարությունների հետ Ուկրաինա զինված ուժեր ուղարկելու վերաբերյալ։ «Մենք ձեզ հետ միասին բոլորովին վերջերս դարձանք լարվածության աննախադեպ աճի վկաները, որը նախաձեռնեցին Ֆրանսիայի նախագահը, Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարը։ Այդ ամենը շատ վնասակար հռետորաբանություն էր»,- ասել է ՌԴ մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-19 15:51
Нижняя палата двухпалатного федерального парламента Бельгии – Палата представителей, единогласно приняла резолюцию «О ситуации в Нагорном Карабахе и необходимости мира на Южном Кавказе».
-
2025-07-19 15:25
Азербайджанская диаспора в Подмосковье, вероятно, будет расформирована – об этом в разговоре с Газетой.Ru сообщил бывший руководитель организации Эльшан Ибрагимов. По его словам, в текущих условиях желающих заниматься деятельностью диаспоры практически не осталось.
-
2025-07-19 15:19
Запад не сможет обеспечить безопасность Армении и дать ей какие-либо гарантии, заявил РИА Новости глава Союза армян России Ара Абрамян.
-
2025-07-19 14:42
Бывший министр иностранных дел Армении Вардан Осканян на своей странице в Facebook прокомментировал последние международные события, связанные с Нагорным Карабахом, а также недавние заявления премьер-министра Никола Пашиняна.