Ֆրանսիայի ԱԳՆ-ն հերքել է օտարերկրյա լեգեոնի զինվորներին Ուկրաինա ուղարկելու լուրը
Ֆրանսիայի ԱԳՆ-ն հերքել է օտարերկրյա լեգեոնի զինվորներին Ուկրաինա ուղարկելու մասին լուրը։ Այս մասին հայտնում են արտասահմանյան ԶԼՄ–ները։
«Ապատեղեկատվության արշավները, որոնք վերաբերում են Ֆրանսիայի կողմից Ուկրաինային աջակցելուն, չեն դադարում ։ Ո՛չ, Ֆրանսիան զորք չի ուղարկել Ուկրաինա», - X-ի միգրոբլոգում գրել է Ֆրանսիայի ԱԳՆ մամուլի ծառայությունը։
Ավելի վաղ ԱՄՆ պաշտպանության փոխնախարարի նախկին օգնական Սթիվեն Բրայենը արտասահմանյան լրատվամիջոցներին տված հարցազրույցում հայտնել էր, որ Ֆրանսիան օտարերկրյա լեգեոնի զինվորներ է ուղարկել Ուկրաինա:
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը փետրվարին ասել էր, որ արևմտյան երկրների ղեկավարները քննարկել են Ուկրաինա զորք ուղարկելու հնարավորությունը: Նա խոստովանել էր, որ կոնսենսուս չի եղել, բայց հավելել էր, որ ոչինչ բացառել չի կարելի։
ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն ֆրանսիացի գործընկեր Սեբաստիեն Լեկորնյուի հետ հեռախոսազրույցում հայտնել է, որ ֆրանսիական զորքեր Ուկրաինա ուղարկելը խնդիրներ կստեղծի հենց Ֆրանսիայի համար: Ավելի վաղ ՌԴ արտաքին հետախուզության ծառայության մամուլի բյուրոն, հղում անելով արտաքին հետախուզության ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկինին, հայտարարել էր, որ եթե ֆրանսիական ռազմական ստորաբաժանումը հայտնվի Ուկրաինայում, կդառնա ռուս զինվորականների առաջնային լեգիտիմ թիրախը։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-14 17:11
Политический аналитик Акоп Бадалян в своей статье указывает на глубокие и системные изменения в подходе США к региону Ближнего Востока и, в частности, к Израилю. Он связывает начало этих сдвигов с визитом бывшего президента Дональда Трампа в Саудовскую Аравию.
-
2025-05-14 17:00
Член фракции «Мать Армения» Совета старейшин Еревана Месроп Манукян публично адресовал Николу Пашиняну ряд вопросов:
-
2025-05-14 16:37
Греческие власти предупредили жителей и туристов о необходимости немедленно покинуть побережье после землетрясения магнитудой 6,3, произошедшего в понедельник между островами Касос и Крит, сообщает Euronews.
-
2025-05-14 16:36
США изучают возможность нормализации отношений с Сирией, заявил президент Дональд Трамп, передает NBC News.