ԻՀՊԿ-ի հրամանատար․ Իրանն ընդլայնում է մարտական ճակատը՝ թշնամուն հաղթելու համար
Իսլամական տարածքները պետք է «մերձենան միասնական ճակատով ընդդեմ ընդհանուր ամբարտավան հակառակորդների», - ասել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատար, գեներալ-մայոր Հոսեյն Սալամին՝ մարտական ճակատի ընդլայնումն անվանելով «թշնամուն քայքայելու ռազմավարություն»։
Իրանը փակել է հակառակորդի ճանապարհը Միջերկրական ծովի արևելյան հատվածում, երեքշաբթի ասաց գեներալ-մայոր Հոսեյն Սալամին Թեհրանում կազմակերպված արարողության ժամանակ, որը նշում էր մի քանի իրանցի ռազմական խորհրդականների զոհվելու 40-րդ օրը Դամասկոսում Իրանի դեսպանատան հյուպատոսական հատվածի վրա Իսրայելի օդային հարձակման հետևանքով։
«Մենք ընդլայնում ենք ռազմական գործողությունների ճակատը, որպեսզի թշնամին քայքայվի»,- ընդգծել է Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատարը։
Իրանցի գեներալի խոսքով՝ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի «Ղուդս» ուժերի խնդիրն է «կանխել թշնամիների մուտքը մահմեդական աշխարհ»։
«Դրանով մենք պաշտպանում ենք մեր երկրի ազգային անվտանգությունը, ինչպես նաև այլ մահմեդականների անվտանգությունն ու արժանապատվությունը», - ասաց նա:
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-20 18:48
Иран нанес ракетный удар по Хайфе в Израиле, передает РБК со ссылкой на пресс-службы Корпуса стражей Исламской революции (КСИР).
-
2025-06-20 18:45
По результатам измерений за последние пять дней уровень гамма-фона в республике не превышал допустимых значений.
-
2025-06-20 18:41
Духовенство Армянского патриархата Константинополя отказалось от встречи с премьер-министром Армении Николом Пашиняном в Стамбуле.
-
2025-06-20 18:09
Полиция Армении осуществляет усиленное дежурство, в рамках которого проводятся профилактические работы. Об этом говорится в заявлении МВД Армении.