ԱՐՇԱԿ ՍՐԲԱԶԱՆԻՆ ԿՐԿԻՆ ԿԱՆՉԵԼ ԵՆ ԱԱԾ
Իշխանությունները սկսել են հետապնդումները Բագրատ սրբազանի առաջնորդած շարժման մասնակիցների և նրանց աջակիցների նկատմամբ: Երեկ էլ Նիկոլ Փաշինյանի ասուլիսի թիրախում հոգևորականներն էին, Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին և Վեհափառ Հայրապետը:
168.am-ի տեղեկություններով` օրեր առաջ Ազգային անվտանգության ծառայություն (ԱԱԾ) է կանչվել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանապետ Գերաշնորհ Տեր Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը:
Ըստ մեր աղբյուրների`իշխանությունների կողմից հետապնդումների պատճառը Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի ակտիվությունն է, նրա կոշտ դիրքորոշումներով, քննադատական ելույթները, հարցազրույցները, և հատկապես ապրիլի 23-ին` Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցին նվիրված ջահերով երթի ժամանակ Ծիծեռնակաբերդում նրա ունեցած ելույթը։
Ի դեպ, Նիկոլ Փաշինյանի կառավարման տարիներին առաջին անգամը չէ, որ Արշակ սրբազանին կանչում են ԱԱԾ` փորձելով լռեցնել նրան: 2020թ. նոյեմբերին ևս նա հրավիրվել էր ԱԱԾ, ըստ մամուլի հրապարակումների` Նիկոլ Փաշինյանի անմիջական ցուցումով` իշխանությունների դեմ ուղղված իր քննադատությունների պատճառով:
Փորձ էր արվել սպառնալիքի միջոցով Արշակ Սրբազանին լռեցնել: Այն ժամանակ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Վահրամ քահանա Մելիքյանը հաստատել էր Սրբազան հորն ԱԱԾ հրավիրելու տեղեկությունը՝ այլ մանրամասներ չհայտնելով:
2020թ. Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանին ԱԱԾ հրավիրվելու պատճառը, ըստ ԶԼՄ-ների, նրա հետևյալ խոսքն էր. «Նիկոլ Փաշինյանը ձախողել է երկրի ղեկավարումը և պետք է հեռանա ժողովրդի և իրավապահների միջև բախումներից և, որ ամենից վտանգավորն է, արյունահեղությունից խուսափելու համար: Ժամանակն է անձնական անվտանգությունը զոհել պետության ապագայի համար»:
Ապրիլի 23-ին, ջահերով երթի օրը, Ծիծեռնակաբերդում Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը հուժկու ելույթ էր ունեցել, որով հստակ քաղաքական գնահատական էր հնչեցրել Հայաստանի իշխանությունների դավաճանական գործողությունների, թշնամու օրակարգերը սպասարկելու, երկրում տիրող իրավիճակի, Արցախի կորստի, Տավուշում կատարվող գործընթացների մասին։ Նաներկայացրել էր Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու դիրքորոշումը և նզովք հնչեցրել.
«Ով փորձում է ջնջել կամ կասկածի տակ առնել Հայոց Ցեղասպանության իսկությունը, նզովյալ պիտի լինի սերնդեսերունդ,
ով փորձում է ջնջել պատմական մեր հիշողությունը, անիծյալ պիտի լինի նրա ու նրա ընտանիքի անունն ու հիշատակը հավիտենապես,
ով պայքարում է եկեղեցու դեմ, հավիտենական դատապարտության ու ամոթի խարանով պիտի հիշվի պատմության մեջ,
ով խարխլում է հայոց ընտանիքի հիմքերը, զրկված պիտի մնա ընտանեկան հարկից ու ընտանեկան ջերմությունից,
ով հրաժարվում է հայրենի հողերից, անիծյալ ու աստանդական պիտի դառնա եղբայրասպան Կայենի նման»,-ասվում էր Սրբազանի ելույթում։
Մենք կփորձենք կապ հաստատել և մանրամասներ ստանալ ԱԱԾ լրատվական ծառայությունից, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Տեղեկատվական համակարգից:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-10 15:18
Уровень воды в озере Севан, по состоянию на 10 мая, составляет 1900 м 62 см, или на 21 см выше, чем 10 мая 2024 года. Об этом директор Центра гидрометеорологии и мониторинга Левон Азизян сообщил в соцсети со ссылкой на ежедневные данные гидрологического баланса страны.
-
2025-05-10 15:17
Мэр Капана Геворк Парсян не присоединился к чиновникам, встречавшим премьер-министра Армении Никола Пашиняна. Это становится ясно, судя по кадрам, опубликованным правительством РА.
-
2025-05-10 14:07
Лауреат Государственной премии Республики Армения за всемирный вклад в высокие технологии 2024 года др. Ёсиаки Дэймон Хагивара уже в Армении. Президент лаборатории LOCOMTEC AIPS др. Хагивара прибыл в Армению, чтобы получить свою награду в области высокотехнологичной промышленности.
-
2025-05-10 13:57
Секретарь фракции «Честь имею» Национального собрания Армении Тигран Абрамян написал: