Последние новости

Չալաբյան․ Շարժումը համազգային է, դիմավորենք Սրբազանին Երևանի մատույցներում

«Հայաքվե» նախաձեռնության համակարգող Ավետիք Չալաբյանը և քաղաքագետ Աբրահամ Գասպարյանը Երևանի մուտքի մոտ վաղը կդիմավորեն «Տավուշը հանուն հայրենիքի» քայլերթը։

Ավետիք Չալաբյանը հորդորեց, որ քաղաքացիները միանան իրենց՝ դիմավորելու Սրբազանին

«Այս երթը սկսել է Տավուշում մեր տարածքների բռնազավթման և թշնամուն միակողմանի հանձնման դեմ պայքարելու համար։ Առաջին օրվանից մենք գտնվել ենք այդ պայքարի մեջ՝ Տավուշի մեր քույրերի և եղբայրների կողքին։ Երթի առաքելությունն ու նպատակը դուրս է գալիս Տավուշի սահմաններից, նույնիսկ Հայաստանի սահմաններից, այն դառնում է համազգային մեծ հարց։ Այդ հարցն է՝ ինչպե՞ս ենք մենք շարունակելու ապրել, լինելու ենք հզոր, արժանապատիվ և ինքնիշխան, թե՞ թույլ, նվաստացված, թշնամուց խաղաղություն մուրացող, մեր տարածքները, ճանապարհները, մեր ինքնիշխանությանը նրան խաղաղության դիմաց հանձնող այսօր մեր առաջ այդ հարցն է կանգնած»։

Նրա խոսքով՝ քաղաքացիները որքան շուտ ընդվզեն, այնքան շուտ հնարավոր կլինի կանգնենցնել այս գործընթացը «Այնքան շուտ կկանգնեցնենք չարիքի թափանիվը»։

Նշենք, որ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ սրբազան Գալստանյանի առաջնորդած երթը Չարենցավանից քիչ առաջ մեկնարկել է։ Նրան ի աջակցություն երթեր են մեկնարկել Հայաստանի տարբեր քաղաքներից։ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանինը՝ Գյումրիից, Արցախի թեմի առաջնորդ Վրթանես Սրբազանինը՝ Երևանից։ Նրանք բոլորը շարժվում են դեպի Աբովյան՝ իրենց աջակցությունը հայտնելու «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը։

Հիշեցնենք, որ սահմանազատման դեմ պայքարողները Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գլխավորությամբ Կիրանցից քայլերթով գալիս են Երևան` միակողմանի սահմանազատման գործընթացը կասեցնելու նպատակով։ Մայրաքաղաքում մայիսի 9-ին նրանք մեծ հանրահավաք են հրավիրում։ Շարժման անդամներին քայլերթի ճանապարհին բազմաթիվ քաղաքացիներ ողջունում են և իրենց աջակցությունը հայտնում։

News.am

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ