Ալեն Սիմոնյան, Անդրանիկ Քոչարյան. մեզ ազդակ են հղում միանալու. Բագրատ Սրբազանը հեգնեց
Բոլոր խորհրդարանական ու արտախորհրարանական ուժերը ներկա են այստեղ. այս շարժումը գույն չունեցող և բոլոր գույների շարժումն է՝ սպիտակի, ճերմակի, եռագույնի խորհուրդն է։ Այսքան հակադրություններով մարդիկ կան։ Այս մասին այսօր՝ մայիսի 8-ին, դեպի Աբովյան քաղաք երթի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանը։
«Գրված է, որ եռագույնը հաղթելու է սևին ու սպիտակին, ուզո՞ւմ եք հաղթի, թողեք գնանք մեր եռագույնով։ Գեղեցկությունն այն է, որ այստեղ ժամանակի մեջ իրար հակադրվող գաղափարական ու կողմնորոշում ունեցող տասնյակ կազմակերպություն ու կուսակցություն, որ իրար չէին հանդիպի փողոցում հիմա բոլորը այստեղ են»,- նշեց նա։
Բագրատ Սրբազանի խոսքով՝ առավոտյան վեր են կացել ու ինչ-որ արժեքների մասին են գրել, հանկարծ հիշել են, որ արժեքներ կան. «Այս շարժումը հաշտության մասին է՝ ատելության ու թշնամության մասին չէ։ Ինչ-որ լինելու է ընթացքում լինելու է, ես մի բան գիտեմ՝ ճշմարտությունը հաղթելու է։ Առաքյալն ասում է, որ նեղություններն ու կապանքները ոչինչ են մեզ համար, երբ մենք խոսում ենք ճշմարտության և արդարության մասին։ Մեր տերն ասում է՝ ով համբերի՝ նա կյանք կունենա»,- ասաց նա։
Հարցին, թե ովքեր են իշխանությունից ազդակներ հղում, որ աջակցում են այս շարժմանը, որի մասին ինքը հայտարարել է, Բագրատ Սրբազանը հեգնանքով պատասխանեց. «Ալեն Սիմոնյանը, այդպիսի մարդ կա, չէ՞: Անդրանիկ Քոչարյանը»:
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-05-31 06:23
Помощь, предложенная из-за рубежа для ликвидации последствий наводнений, вызванных разливами рек в Лорийской и Тавушской областях Армении, очень важна, поскольку страна не может справиться с этим финансовым бременем в одиночку. Об этом в беседе со Sputnik Армения заявил председатель Совета "Тавуш медиа", генерал-майор МЧС, бывший замначальника Спасательной службы Армении Николай ГРИГОРЯН.
-
2024-05-30 19:49
«Мне кажется, люди живут вчерашним днем, не понимая, что сегодня Пашинян уже не может убедить своих сторонников», – заявил депутат Госдумы РФ, первый зампред Комитета по делам СНГ, евразийской интеграции и связям с соотечественниками Константин Затулин на проходящем 30 мая в Москве 6-м заседании «Лазаревского клуба» на тему: «Куда идешь? О кресте Армении и кресте России», передает Panorama.am.
-
2024-05-30 19:42
Право народа Арцаха на возвращение на свою историческую Родину должно быть включено в повестку внешнеполитических программ и международных структур. Об этом на 6-ом заседании Международного российско-армянского "Лазаревского Клуба" под лозунгом: "Куда идешь? О кресте Армении и кресте России" заявил экс-председатель Национального Собрания Республики Арцах Ашот Гулян.
-
2024-05-30 19:40
Некоторые участники акции в Ереване продолжают совершать противоправные действия, прокалывая шины служебных автомобилей полиции. Об этом Новости Армении – NEWS.am сообщили в пресс-службе полиции МВД Армении.