Последние новости

Արցախցիները Նոր Հաճնում սպասում են Բագրատ Սրբազանի առաջնորդած երթին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Արցախցիները հավաքվել են նոր Հաճնում և սպասում են Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանի գլխավորած երթին: Այստեղ են արցախցի երիտասարդներ, Արցախի ԱԺ պատգամավորներ, Ստեփանակերտի քաղաքապետը, սպասում են, որ շուտով այստեղ կգա նաև Արցախի թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը:

 

Արցախի ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը, ով կրում էր Արցախի դրոշով շապիկ, NEWS.am-ի հետ զրույցում ասաց. «Առաջին պայմանը, որ արցախցիները հիմա այստեղ են, նաև այս օրերին երթին էին մասնակցում, դա զգացողություն էր, երբ զավակը լսում է հոր ձայնը: Այն հոր, որն իրեն ասում է վտանգի մասին: Երեկ Արցախի թեմի առաջնորդը հայտարարություն տարածեց, որով կոչ էր անում միանալ շարժմանը:

Ըստ էության, կոչնակի ձայնը հասավ: Բոլորի մոտ կա զգացողությունը, որ սա եկեղեցին է, մենք բոլորս եկեղեցու մի մասնիկն ենք, հետևաբար, միանալ-չմիանալու խնդիր չկա: Եկեղեցին ոչ թե ընդդեմ է, այլ հանուն է, հանուն հայրենիքի, հանուն հայի գոյության, հանուն խաղաղության:

Դա է պատճառը, որ շատ-շատերը ոչ թե սպասել են վաղվան, այլ որոշել են հենց այստեղից միանալ, այստեղից քայլել»:

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ