Պուտին․ Անցած 10 տարիներն ապացուցեցին` ԵԱՏՄ-ն ինքնուրույն ու ինքնաբավ կենտրոններից մեկն է
Անցած 10 տարիները ապացուցեցին, որ Եվրասիական տնտեսական միությունն աշխարհի ինքնուրույն ու ինքնաբավ կենտրոններից մեկն է։ ԵԱՏՄ ինտեգրացիոն փաստաթղթի ստորագրման 10–ամյակին նվիրված հոբելյանական գագաթնաժողովի ժամանակ այս մասին հայտարարեց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։
«Սա կարևորագույն իրավական փաստաթուղթ է, ըստ որի կառուցվում է ԵԱՏՄ ամբողջ գործընթացը։ Այս փաստաթղթի մեջ առանցքային խնդիրը ԵԱՏՄ շրջանակում միասնական շուկայի ձևավորումն է, առևտրի և ծառայությունների, կապիտալի ու աշխատուժի ազատ տեղաշարժը։ Այստեղ ամրագրված են նաև այն հիմնական սկզբունքները, որոնք վերաբերում են իրավահավասարությանը, փոխադարձ շահին, փոխադարձ հարգանքին, հետաքրքրություններին»,– նշեց նա։
Պուտինը նշեց, որ սա աշխարհում գոյություն ունեցող արդյունավետ ու դինամիկ միություններից մեկն է, որի գործունեությունը նպաստում է արդյունաբերության և ներդրումների աճին, բիզնես կապերի ընդլայնմանը, որն իր վերջնաարդյունքում բերում է իրական օգուտ միության յուրքանչյուր անդամի համար։
«Դա նպաստում է ապահովելու կայուն և հաստատուն տնտեսական զարգացում ԵԱՏՄ ամբողջ տարածքում, որն իր հերթին հանգեցնում է կենսամակարդակի բարձացմանն ու բարելավմանը»,– ընդգծեց ՌԴ նախագահը։
Ըստ նրա` տնտեսական ցուցանիշներն ինքնին խոսուն են. 10 տարվա արդյունքներով ԵԱՏՄ ՀՆԱ–ն աճել է մինչև 2.5 տրլն ԱՄՆ դոլար։
Ինչ վերաբերում է 3–րդ երկրների հետ առևտրաշրջանառությանը, ապա ՌԴ նախագահի խոսքով` այն աճել է 60 տոկոսով, իսկ փոխադարձ առևտրի ծավալները` գրեթե 2 անգամ։
«Հատկանշական է, որ մակրոտնտեսական դրական դինամիկան պահպանվում է նաև ընթացիկ տարում։ ՌԴ–ն բարձր է գնահատում միության անդամ մյուս երկրների հետ փոխշահավետ կապերը, և մենք անկեղծորեն ձգտում ենք մեր հարաբերությունների հետագա զարգացմանը»,– վստահեցրեց Պուտինը։
Նա հույս հայտնեց, որ այս գագաթնաժողովը ոչ միայն հոբելյանական կլինի, այլև խիստ գործնական, որի ընթացքում կքննարկեն մի շարք փաստաթղթեր` ընդունելով բազմաթիվ նոր որոշումներ։ Դրանք, ըստ Պուտինի, ունեն ռազմավարական ուղղվածություն և նպատակ ունեն խորացնելու համագործակցությունը միության ամենատարբեր ոլորտներում։
Եվրասիական տնտեսական միությունը միջազգային ինտեգրացիոն տնտեսական միավորում է, որը գործում է 2015 թվականի հունվարի 1-ից: Միության անդամներն են Ռուսաստանը, Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը և Ղրղզստանը:
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-05-18 18:20
Депутат фракции "Армения" НС Гарник Даниелян, находящийся в Киранце, написал:
-
2024-05-18 18:20
По требованию ректора ЕГУ работников вынуждают выйти из профсоюза. Об этом сообщается на странице профсоюза в Facebook.
-
2024-05-18 18:17
Скоро начнется встреча Баграта Србазана с офицерами запаса. Накануне встречи в беседе с журналистами бывший заместитель начальника Генштаба ВС Республики Армения, генерал-лейтенант Тиран Хачатрян, коснувшись продолжающегося в Тавуше процесса «демаркации», отметил, что диктат противника выполняется без какого-либо сопротивления.
-
2024-05-18 18:15
Заместитель председателя Республиканской партии Армении Армен Ашотян обратился к одному из ведущих Общественного телевидения Петросу Казаряну из УИУ "Нурабарашен".