«ԿԱՐՄԻՐ ԳԾԵՐՈՎ» ԵՎ ԱՌԱՆՑ ԴՐԱՆՑ
Հույս կար, թե Նիկոլ Փաշինյանի այցը Մոսկվա թույլ կտա փոխել իրադարձությունների անցանկալի ընթացքը եթե ոչ ցանկալիի, ապա գոնե պակաս անցանկալիի։ Դա տեղի չունեցավ։ Փաշինյանի այցը Մոսկվա դրական ոչինչ չբերեց, եթե այդ հասկացության տակ նկատի ունենանք հայ-ռուսական հարաբերությունների կարգավորումը։
Պուտինն ու Փաշինյանը, դուրս գալով կարճատև (եթե հաշվի առնենք կուտակված թեմաներն ու խնդիրները) բանակցություններից հետո, նույնիսկ չէին նայում իրար վրա, էլ ուր մնաց մի քանի բառ փոխանակեին հեռուստախցիկների համար:
Կարելի է ենթադրել, որ այցն ավելի շուտ խթան կդառնա իշխող թիմի և նրա արբանյակների կողմից հասարակության մեջ հակառուսական տրամադրությունների հրահրման նոր փուլի համար։ Ինչպես դա տեղի ունեցավ անցած տարվա դեկտեմբերի վերջին Պուտինի և Փաշինյանի նախավերջին առերես հանդիպումից հետո։
Հայաստանն այսօր կանգնած է նոր մեծ մարտահրավերների շեմին, Փաշինյանի քաղաքականությունը լոկ սաստկացնում է այդ մարտահրավերները, և բնավ փաստ չէ, թե հանրապետությունը դուրս կգա գալիք ճգնաժամերից՝ պահպանելով պետականությունն ու տարածքային ամբողջականությունը:
Ինչ վերաբերում է Բագրատ արքեպիսկոպոսի գլխավորած Շարժմանը։ ՀՀ ԱԱԾ-ն արդեն հանդես է եկել շարժման մասնակիցներին ուղղված նախազգուշացմամբ, հայտարարելով « Ընդգծելով սահմանադրական կարգը ցանկացած ոտնձգությունից պահպանելու Ազգային անվտանգության ծառայության առաքելությունը՝ արձանագրում ենք. սահմանադրական կարգին սպառնացող, ոչ իրավաչափ ցանկացած վարքագիծ չեզոքացվելու է օրենքով սահմանված ողջ գործիքակազմի կիրառմամբ»։
Սահմանադրական կարգին սպառնացող վարքագծի տակ ՀՀ ԱԱԾ-ն, պետք է ենթադրել, նկատի ունի Նիկոլ Փաշինյանի իշխանությանը սպառնացող վտանգը։ Այնպես որ, ամենայն հավանականությամբ, կկիրառվեն կոշտ միջոցներ, բռնաճնշումներ շարժման ակտիվ մասնակիցների և առաջնորդների նկատմամբ, ձերբակալություններ։ Հանրապետության քննչական կոմիտեն տեղեկացնում է, որ ապրիլի 20-ից ի վեր արդեն ձերբակալվել է Տավուշում սահմանազատման դեմ բողոքի ցույցերին մասնակցած 9 անձ։ Քրեական հետապնդում է հարուցվել 16 անձի նկատմամբ։
Փաշինյանն ու իր թիմն անցել են սեփական երկրի և ժողովրդի հետ դիմակայության «կարմիր գծերը»։ Նրանք չեն կարող կանգ առնել, չեն կարող խաղաղ հանձնել իշխանությունը։ Այս հարցում իշխող թիմի համար ապահովված է Արևմուտքի աջակցությունը, քանի որ Փաշինյանը հավատարիմ է տարածաշրջանում Ռուսաստանի դերը զրոյացնելու իր ընտրած ուղեգծին։
Փաստացի այդ մասին խոսեց Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը՝ Փաշինյանի Մոսկվա մեկնելուց առաջ խորհրդարանական ընդդիմության ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ։ Ըստ էության՝ այդ մասին ասաց «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դեկոտինյին Փաշինյանի այցից առաջ:
Կարելի է ասել, որ Վաշինգտոնն ու Փարիզը խրախուսում են Փաշինյանին կոշտ միջոցներ ձեռնարկել Շարժման դեմ, քանի որ, ըստ Ֆրանկլին Ռուզվելտի հնչեցրած ամերիկյան արտաքին քաղաքականության հիմնարար սկզբունքներից մեկի, այնքան էլ կարևոր չէ, թե «շան որդի» է արդյոք այս կամ այն առաջնորդը։ Կարևորն այն է, թե ում «շան որդին» է նա։
Գալիք դիմակայության մեջ ուժերն անհավասար են. Շարժման մասնակիցները միշտ գործելու են այն նկատառումով, որ չվնասեն Հայաստանի և հայ ժողովրդի շահերին: Շարժման առաջնորդները «կարմիր գիծ» ունեն, ուստի խոցելի են։
Նիկոլ Փաշինյանն առավելություն ունի. նրա համար գոյություն չունի այդպիսի «կարմիր գիծ»։ Նա ընդհանրապես «կարմիր գծեր» չունի։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-24 11:57
От главы МИД России Сергея Лаврова узнали, что в 2026 году Армения намерена принять очередной саммит Европейского политического сообщества - форума, задуманного как площадка общеевропейского политического диалога на уровне лидеров, за исключением России и Беларуси. А уж после Лаврова от Пашиняна узнали, что пройдет форум весной 2026 года: впритык к очередным парламентским выборам.
-
2025-05-22 12:15
Откровения надо ценить, независимо от того, от кого они исходят. Особенно, когда откровение - на публику, ведь это означает, что человек делится со своим сокровенным. Вот так и Арам Завенович от партии «Республика» поделился у Петроса сокровенным, тем, что очень наболело.
-
2025-05-21 12:14
Встречать главу МИД России Сергея Лаврова плакатами «Путин - убийца» - это, конечно, было круто. Ну да, ну да, официальный Ереван «ни при чем». Совсем-совсем. Эти плакаты надо рассматривать исключительно в контексте прав человека, свободы совести, слова и всех остальных мыслимых и немыслимых свобод, процветающих в «бастионе демократии». Ну да, не власть развесила антипутинские плакаты, а партия «Во имя Республики» Армана Бабаджаняна. Партия, которую власть опекает и лелеет. По-отечески: любовно-снисходительно к ее мелким шалостям.
-
2025-05-21 10:02
Последние дни социальные сети зашкаливает общественное возмущение записями Анны Акопян. Что послужило триггером, трудно сказать, но лексикон Анны Акопян заблистал чрезвычайно яркими красками, и она дала волю фантазии в привлечении оскорбительных эпитетов своим оппонентам.