Դավիթ Շահնազարյան․ Ամբողջովին սատարում եմ Բագրատ Սրբազանին և հայ առաքելական եկեղեցուն
Ամբողջովին սատարում եմ Բագրատ Սրբազանին և հայ առաքելական եկեղեցուն` այս պատմական ծանր, ծանրագույն պահին իր վրա այդ պատասխանաատվությունը վերցնելը: Այս մասին factor.am-ի հետ զրույցում ասել է ԱԱԾ նախկին տնօրեն, քաղաքական գործիչ Դավիթ Շահնազարյանը:
«Այսօր Տավուշի հարցը չէ, այսօր Ոսկեպարի ու Կիրանցի հարցը չէ, այսօր հայոց պետականության հարցն է: Այս պահին, ինչպես պատմության մեջ շատ անգամ, երբ Հայ առաքելական եկեղեցին է վերցրել այդ պատասխանատվությունը, թող իշխանությունն ու իրենց մանկալավիկները չփորձեն վարկաբեկել: Հույս հայտնենք, որ այս առաջնորդությունը կլինի արդյունավետ և մենք դուրս կգանք այս սարասափելի վիճակից` սնանկ քաղաքական դաշտ, օտարի ծառայող իշխանություն: Նորից կրկնեմ` հպարտ եմ մեր եկեղեցով, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնով, Աստված առաջ»,-ասաց նա:
Նա հույս հայտնեց, որ գործող ընդդիմությունը չի մոտենա շարժման կառավարմանը:
Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, որ Հայաստանում գործակալական ցանցեր կան, Շահնազարյանը այն անհեթեթություն անվանեց, և ասաց, որ եթե կան, թող իշխանությունները նեյտրալիզացնեն դրանց:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-20 19:34
В социальной сети Facebook открыта страница Совета по защите прав известного предпринимателя и мецената Самвела Карапетяна. На странице представлены все действия, направленные на защиту предпринимателя. Также там размещена вся информация, связанная с заключением Самвела Карапетяна, его сторонниками, борьбой за свободу и другими событиями.
-
2025-06-20 19:32
Агентство AFP сообщает, что переговоры между европейскими министрами иностранных дел и их иранским коллегой Аббасом Аракчи начались.
-
2025-06-20 19:29
В Армении приостановили деятельность уже двенадцати филиалов ООО «Ташир пицца». Об этом Armenia Today сообщила пресс-секретарь Инспекционного органа по безопасности пищевых продуктов Ануш Арутюнян.
-
2025-06-20 19:26
Премьер Армении Никол Пашинян сообщил о намерении пригласить президента Турции Реджепа Тайипа Эрдогана в Ереван в рамках саммита Европейского политического сообщества, который пройдет в Армении в 2026 году, сообщает «Акос».