Բողոքի ակցիայի մասնակիցը ձերբակալվել է՝ ոստիկանի նկատմամբ բռնության կասկածանքով
Իրականացվող բողոքի ակցիաների շրջանակներում մայիսի 10-ին՝ ժամը 11:10-ի սահմաններում, ՀՀ Վայոց Ձորի մարզի Մալիշկա բնակավայրի տարածքում մի խումբ անձինք փակել են Մեղրի-Երևան միջպետական ճանապարհը։
ՔԿ-ից NEWS.am-ին հայտնում են, որ հասարակական կարգի պահպանություն իրականացնող ոստիկանության ծառայողների կողմից, իրենց ծառայողական պարտականությունների կատարման շրջանակներում, ակցիայի մասնակիցներին ներկայացվել է ճանապարհը բացելու և երթևեկությունը վերականգնելու օրինական պահանջ։
Սակայն ակցիայի մասնակիցներից մեկը, պաշտոնատար անձի օրինական գործունեությանը միջամտելու նպատակով, բռնություն է գործադրել ոստիկանության ծառայողներից մեկի նկատմամբ՝ բռունցքով հարվածելով վերջինիս գլխի հատվածին։
Դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 452-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։
Հանցավոր արարքն առերևույթ կատարելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիմքով ակցիայի նշված մասնակիցը ձերբակալվել է։
Իրականացվում է նախաքննություն՝ դեպքի հանգամանքները պարզելու և նշված անձի գործողություններին իրավական գնահատական տալու նպատակով։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-16 16:05
Вышла в свет книга политолога Карена Бекаряна «Маятник-2», которая является логическим продолжением книги «Маятник», изданной в 2022 году в серии «Айацк».
-
2025-07-16 16:02
Вероятность выхода из ОДКБ выше, чем вероятность разморозки нашего членства в Организации. Об этом на пресс-конференции 16 июля заявил премьер-министр Армении Никол Пашинян.
-
2025-07-16 16:00
Ряд ведущих и старших аналитиков по России и Украине из Бюро разведки и исследований госдепартамента (INR), был уволен на прошлой неделе, сообщает газета The New York Times. Уволенные специалисты не были шпионами, но анализировали мировые события, помогая американской дипломатии.
-
2025-07-16 16:00
Управление ЗАО "Электрические сети Армении" может быть передано в управление иностранному государству, точнее международной компании из дружественной страны, сказал в ходе пресс-конференции премьер-министр Никол Пашинян.