Ռուբեն Կարապետյան․ Առաջին հերթին պետք է մաքրենք մեր տունը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
«Ինձ համար այս շարժումը հայկական պետականության համար պայքար է»,- Հանրապետության հրապարակում «Տավուշը՝ հանուն հայրենիքի» շարժման հանրահավաքի ընթացքում ասաց ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ռուբեն Կարապետյանը։
Նրա խոսքով՝ հայական պետականությունը, ՀՀ-ը գտնվում է խորը քաղաքական, բարոյահոգեբանական, հոգևոր ճգնաժամի մեջ։
«Ուզում եմ ասել, որ այս պետականությունը թանկ գնով ենք մենք նվաճել։ Այս պետականությունը մեզ համար շատ թանկ է, միայն հայրենիք, սահման և շինծու սահմանագծում և սահմանազատում չէ։ Սա մեր ապագայի համար պայքար է, ուրեմն պետք է միասնաբար գնանք մինչև վերջ։ Այս պայքարի ամենագեղեցին այն է, որ ապակուսակցական պայքար է, համազգային, եթե կուզեք՝ ազգային ազատագրական պայքար է։ Բնական է, որ այս ազգային ազատագրական պայքարն առաջնորդում է հայ առաքելական եկեղեցին՝ Բագրատ սրբազանի գլխավորությամբ»,- հավելեց նա։
Նա հիշեցրեց պատմությունը, երբ եկեղեցին էր առաջնորդում սխրանքները՝ սահմանները, պատիվն ու արժանապատվությունը պաշտպանելու համար։
«Այսօր էլ, երբ մեր պետականությունը գտնվում է խորը համակարգային ճգնաժամի մեջ, եկեղեցին եկավ և վերցրեց այդ դրոշը։ Բայց սա եկեղեցական շարժում չէ, ինչպես փորձում են ներկայացնել մեր հարևանները կամ հակառակորդները, կամ պատերազմի, ես ասում եմ ՝ ոչ, սա խաղաղության շարժում է։ Մենք ոչ երկրի ներսում և ոչ էլ դրսում թշնամիներ չունենք, բայց, որպեսզի կարողանանք պաշտպանել մեր շահերը, առաջին հերթին պետք է մաքրենք մեր տունը, որովհետև արտաքին քաղաքականությունն սկսվում է տանը։ Խաղաղությունը նվաճում են, չեն մուրում։ Միասին վնաճելու ենք այդ խաղաղությունը»,- ասաց դեսպանը։
Panorama.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-20 18:09
Полиция Армении осуществляет усиленное дежурство, в рамках которого проводятся профилактические работы. Об этом говорится в заявлении МВД Армении.
-
2025-06-20 18:07
В региональных подразделениях АРФ "Дашнакцутюн" проходят незаконные задержания и обыски. Об этом сообщил в соцсетях представитель верховного органа партии Ишхан Сагателян.
-
2025-06-20 18:04
Этери Карапетян – супруга бизнесмена, благотворителя Самвела Карапетяна опубликовала пост в соцсетях, в котором подчеркнула, что их семья всегда была, есть и будет рядом с армянским народом и Армянской Апостольской Церковью.
-
2025-06-20 18:01
Очередь дошла и до АРФ Дашнакцутюн. Только что имели место незаконные задержания и обыски в отношении ответственных товарищей областных структур АРФД. Об этом говорится в заявлении, распространенном ВО АРФД.