Գլխավոր վեհաժողովն ընդլայնել է ՄԱԿ-ում Պաղեստինի իրավունքները
ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովը բանաձև է ընդունել, որն ընդլայնում է Պաղեստինի իրավունքները համաշխարհային կազմակերպությունում, ինչպես նաև Անվտանգության խորհրդին խորհուրդ է տալիս վերանայել ՄԱԿ-ին երկրի անդամակցության հարցը։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին:
Պաղեստինը ՄԱԿ-ում դիտորդի կարգավիճակ ունի։ Ապրիլին ԱՄՆ-ն վետո էր դրել ՄԱԿ-ի ԱԽ-ում Ալժիրի բանաձևի վրա, որը գլխավոր վեհաժողովին խորհուրդ էր տալիս Պաղեստինին ընդունել ՄԱԿ-ի կազմում: Մեծ Բրիտանիան և Շվեյցարիան ձեռնպահ էին մնացել քվեարկության ժամանակ, ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի մյուս անդամները` կողմ քվեարկել:
Այսօր ընդունված բանաձևն անվտանգության խորհրդին առաջարկում է դրականորեն վերանայել այդ հարցը։ ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովը սահմանում է, որ Պաղեստինի պետությունն իրավունք ունի անդամակցելու ՄԱԿ-ին կանոնադրության 4-րդ հոդվածի համաձայն, ուստի պետք է ընդունվի որպես Միավորված ազգերի կազմակերպության անդամ»:
ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովը որոշում է, որ սեպտեմբերին սկսվող գլխավոր վեհաժողովի 79-րդ նստաշրջանից սկսած Պաղեստինը լրացուցիչ իրավունքներ և արտոնություններ կստանա կազմակերպությունում: Պաղեստինը կունենա երկրների խմբերի անունից հայտարարություններ անելու իրավունք, ՄԱԿ-ի կոնֆերանսներին, գլխավոր վեհաժողովի կամ ՄԱԿ-ի այլ մարմինների հովանու ներքո գումարվող միջազգային կոնֆերանսներին և խորհրդակցություններին լիարժեք մասնակցելու իրավունք:
Ընդ որում` տեքստում նշվում է, որ Պաղեստինը` որպես դիտորդ պետություն, չի կարող քվեարկել գլխավոր վեհաժողովում կամ իր թեկնածությունն առաջադրել ՄԱԿ-ի մարմիններում:
Բանաձևը հաստատում է Պաղեստինի ժողովրդի ինքնորոշման իրավունքը, այդ թվում՝ Պաղեստինի անկախ պետության իրավունքը:
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-17 15:50
Подводя окончательный итог заявлениям, сделанным накануне Пашиняном, можно сказать, что пресс-конференция была необходима для того, чтобы Никол Пашинян публично признал готовность/обязательство предоставить Турции и США коридор через территорию Армении. Коридор, который сейчас маскируют словом «аутсорс».
-
2025-07-17 15:49
Множество представителей власти день и ночь убеждают общественность, будто архиепископ Баграт Галстоян и участники «Священной борьбы» готовили теракт, а затем их глава, оказавшийся на посту премьер-министра, заявляет, что никто не нарушал презумпцию невиновности наших заключённых товарищей.
-
2025-07-17 14:15
Скончался известный кинорежиссер Юрий Кара, сообщают российские СМИ.
-
2025-07-17 14:14
Спикер Национального Собрания Армении Ален Симонян и главный редактор ресурса Freenews Мариам Маркарян официально развелись. Симонян и его пресс-секретарь подтвердили СМИ эту информацию.