Ոստիկանությունը վաղ առավոտյան Էջմիածնից բողոքի ցույցի մասնակիցների է բերման ենթարկել
Ոստիկանությունը վաղ առավոտյան Էջմիածնից բողոքի ցույցի պոտենցիալ մասնակիցների է բերման ենթարկել՝ Նիկոլ Փաշինյանի այցը դպրոց չխափանելու համար, hայտնում է YerevanToday-ը:
Հիշեցնենք, որ նա այցելելու է թիվ 7 հիմնական դպրոց և նախապես հայտարարվել է բողոքի ակցիայի մասին:
Դպրոցի բակում բազմաթիվ սև բերետավորներ կան:
Նշենք, որ նախօրեին Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանը հայտարարեց, որ այսօր Հայաստանի 10 վայրերում՝ Երևանում և մարզերում խաղաղ ակցիաներ են իրականացվելու։ Այսօր հանրահավաք չի նախատեսվում։ Հանրահավաքը տեղի կունենա կիրակի՝ 18։30-ին։
Նախօրեին առավոտից Հանրապետության հրապարակից քաղաքացիները Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ քայլերթ էին սկսել դեպի տարբեր բուհեր։ Բուհերից խմբերով ուսանողներ էին միանում Բագրատ Սրբազանին։ Երթը եղել է ԵՊՀ-ի, Պոլիտեխնիկի, Բրյուսովի, Ագրարային համալսարանի, Կոնսերվատորիայի մոտ։ Ընդ որում Բագրատ Սրբազանը կարճ ժամանակով մտել է Կոնսերվատորիա, հնչեցրել իր կոչը և դուրս եկել։
Հիշեցնենք, որ նախօրեին Բագրատ Սրբազանը Հանրապետության հրապարակում հայտարարել էր անհնազանդության ակցիաներ սկսելու մասին, կոչ էր արել դասադուլ և գործադուլ անել։ Միաժամանակ ԱԺ 2 ընդդիմադիր խմբակցությունները սկսում են վարչապետի իմպիչմենտի գործընթաց Ազգային ժողովում։
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-20 17:30
В эти минуты полицейские несут усиленную службу по всей территории правительственных дач Конда, где проживает премьер-министр Армении Никол Пашинян.
-
2025-06-20 17:26
Бизнесмен, меценат Самвел Карапетян арестован незаконно по решению судьи, неизвестного профессиональному сообществу. Об этом говорится в заявлении, распространенном Советом защиты Самвела Карапетяна.
-
2025-06-20 17:24
По меньшей мере 2,8 тыс. иранцев получили ранения в результате ударов Израиля с 13 июня, 2 тыс. уже выписаны из больниц. Об этом говорится в заявлении Министерства здравоохранения Ирана.
-
2025-06-20 17:22
Преследование в Армении предпринимателя Самвела Карапетяна за его поддержку Армянской апостольской церкви является частью попыток Запада установить полный контроль над обществом, заявил РИА Новости сербский и югославский режиссер и музыкант Эмир Кустурица.