Ժառանգական մարզպետությունը նորմա՞լ է. Սրբազանը՝ ՔՊ-ական Վահե Ղալումյանի մասին
Ժառանգական մարզպետությունը նորմա՞լ է, եղբորից եղբայր մարզպետի պաշտոն անցնելը նորմա՞լ է: Թեմա մի բացեք, ասեք թող խելոք մնա: Էդքան բան: Այս մասին, այսօր՝ մայիսի 13-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ սրբազանը` անդրադառնալով տավուշցի պատգամավոր, ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Վահե Ղալումյանի հայտարարությանը, որ ժամանակին սրբազանի հետ սուրճ էլ է խմել, հաց էլ է կերել, բայց հիմա «իր հիմնական գործը թողել, ուզում է զբաղվել քաղաքականությամբ»:
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը լրագրողներին խնդրեց ճշտել, թե ինչ մասնագիտություն ունեն Վահե Ղալումյանն ու մյուսները, որոնք իրեն մեղադրում են իր գործով չզբաղվելու մեջ: «Խնդրում եմ, ով խոսում է` մեկիկ-մեկիկ նայեք, թե մասնագիտություններն ինչ է: Վահե Ղալումյանին հարցրեք, թե ինչ մասնագետ է, տեսնենք ինքն իր գործով զբաղվո՞ւմ է»,-ասաց նա:
Լրագրողներն ասացին, որ Վահե Ղալումյանն ավարտել է ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի տնտեսագիտական ֆակուլտետը, ինչին ի պատասխան Սրբազանն ասաց. «Շատ պարզ է արդեն: Աշխատել է շինարարական կազմակերպությունում աշխղեկի օգնական: Բա տնտեսագետը ո՞նց է գնացել աշխղեկի օգնական աշխատել»:
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-15 15:07
В здании Ереванского цирка продолжаются завершающие работы в преддверии открытия. Как сообщили Новости Армении – NEWS.am в пресс-службе группы компаний «Ташир», все процессы проходят в штатном режиме.
-
2025-07-15 15:06
Европейский Союз рассматривает вариант приостановления безвизового режима для Грузии для давления на грузинскую власть, которая выбрала антидемократический курс.
-
2025-07-15 15:03
Президент Ильхам Алиев направил послание Президенту Реджепу Тайипу Эрдогану в связи с годовщиной событий 15 июля в Турции.
-
2025-07-15 15:01
Адвокат Заруи Постанджян подала жалобу в Европейский суд по правам человека в связи с арестом Лианы Арутюнян, вместе с которой в условиях изоляции оказалась и ее восьмимесячная дочь. Об этом Постанджян сообщила на своей странице в соцсети.