Սերգեյ ԿՈՊԻՐԿԻՆ․ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՀԱՄԱՐՅԱ ԱՄԵՆԱԳԼԽԱՎՈՐ ՁԵՌՔԲԵՐՈՂՆ Է ԵԱՏՄ ԻՆՏԵԳՐՄԱՆ ՇՐՋԱՆԱԿՈՒՄ
Հայաստանը համարյա ամենագլխավոր ձեռքբերողն է ԵԱՏՄ ինտեգրման շրջանակում։ Մեծ մասամբ ԵԱՏՄ-ի և Ռուսաստանի հետ առևտրատնտեսական կապերի շնորհիվ Հայաստանը երկրորդ տարին անընդմեջ գտնվում է համաշխարհային առաջատարների թվում տնտեսական աճի տեմպերով։ Այս մասին Եվրասիական փորձագիտական ակումբի տասներորդ հոբելյանական նիստի «Հայաստանը ԵԱՏՄ-ում. իրողություններ և Եվրասիական տնտեսական ինտեգրման հեռանկարներ» թեմայով համաժողովում ասել է Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը։
Դեսպանի խոսքով՝ ԵԱՏՄ գոյության տասնամյա արդյունքները բավական դրական են՝ չնայած շատ բարդ համաշխարհային իրավիճակին և այն մարտահրավերներին, որոնց առջև կանգնած են միության անդամ երկրները. «Պետությունների ղեկավարները մայիսի 8-ին Մոսկվայում փաստել են, որ ԵԱՏՄ-ը, անգամ այդ մարտահրավերներին և Արեմուտքի պատժիչ քաղաքականությանը դեմ-հանդիման, ցուցադրել է իր կայունությունը։ Այսօրվա դրությամբ ԵԱՏՄ-ը դարձել է արդյունավետ ինտեգրացիոն կառույց, որի գործունեությունը կոնկրետ տնտեսական շահ է բերում միավորման յուրաքանչյուր անդամի։ Եվ այս մասին ասում են տնտեսական ցուցանիշները»։
Դիվանագետը նշել է, որ 10 տարում ԵԱՏՄ երկրների ՀՆԱ-ն ավելացել է՝ 1,6-ից հասնելով 2,5 տրլն դոլարի։ 2023թ. արդյունքներով՝ ընդհանուր ՀՆԱ աճը հասել է 3,7 տոկոսի, ինչը բարձր է միջին համաշխարհային մեծություններից։ Աճի առաջատարներ են դարձել Հայաստանը և Ղրղզստանը։
Կոպիրկինը նաև ասել է, որ ինչպես Ռուսաստանի, այնպես էլ Եվրասիական տնտեսական միության համար գերակայություններ են մնում ԵԱՏՄ միջազգային օրակարգը և ակտիվ հանրայնացումը ինչպես միության ներսում, այնպես էլ նրանից դուրս։ Նա նաև հիշեցրել է, որ ԵԱՏՄ աշխատանքի հիմքում ընկած է իրավահավասարության և փոխադարձ հարգանքի սկզբունքը՝ հաշվի առնելով բոլոր մասնակիցների շահերը. «Ռուսաստանը ցանկանում է հայ գործընկերներին հաջող աշխատանք որպես ԵԱՏՄ նախագահ։ Ռուսաստանը բարձր է գնահատում այն փոխշահավետ և բազմապլան կապերը, որոնք զարգանում են միության գծով գործընկերների հետ, և մենք պատրաստ ենք հետագա համատեղ աշխատանքի՝ մեր ընդհանուր ինտեգրացիոն միավորումն ամրապնդելու համար»։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-10 07:32
Президент России Владимир Путин уволил Михаила Богданова с поста заместителя министра иностранных дел РФ, говорится в подписанном указе, сообщает Lenta.ru.
-
2025-07-10 07:28
Огосударствление ЗАО "Электрические сети Армении" – это форма политической репрессии и грубое нарушение права собственности и принципа верховенства закона. Об этом говорится в заявлении партии первого президента Армении Левона Тер-Петросяна "Армянский национальный конгресс" (АНК).
-
2025-07-10 07:24
Главу азербайджанской диаспоры Подмосковья Эльшана Ибрагимова депортируют из России, сообщает Shot.
-
2025-07-10 07:19
Власти намерены назначить главу Службы государственного контроля, бывшего губернатора Котайкской области Романоса Петросяна управляющим ЗАО «Электрические сети Армении» (ЭСА). Об этом сообщает Armlur.am со ссылкой на свои источники.