ՍՏՈՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՏԻ ՊԱՐՍՊԻ ԱՌՋԵՎ
«Տավուշը հանուն Հայրենիքի» շարժման ղեկավար, Փաշինյանի ռեժիմի դեմ ժողովրդական բողոքի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոսն այսօր գնալու է Երրորդ մաս՝ Փաշինյանի երևանյան ընտրազանգվածի երբեմնի «որջը»: Խոսելու մարդկանց հետ, լսելու նրանց: Անելու այն, ինչը չարեց արտոնյալ կառուցակարգված ընդդիմությունը, որը սիրում է գանգատվել «անգիտակից ժողովրդից»:
Բագրատ Սրբազանը գնում է ստորգետնյա կրպակների աշխատողներին լսելու, նրանց հետ խոսելու, ժողովրդական բողոքի ավելի հզոր ալիքի համար անհրաժեշտ ձայներ հավաքելու: Մինչ կառուցակարգված արտոնյալ ընդդիմությունը «խորհրդակցում» է. ավանդական գործընթաց, որը միշտ ունի սկիզբ, բայց հաճախ չունի վերջ:
Արքեպիսկոպոսը գնում է «Երրորդ մաս» հավանաբար այն պատճառով, որովհետև գիտի. Փաշինյանին սատարողների մեջ կան տարբեր մարդիկ։ Կա բացահայտ ժեխ, որը ջրի երես ելավ «թավշե հեղափոխությունից» հետո։ Կան այնպիսիք, որոնք ամեն ինչ անում են գիտակցաբար։ Այսինքն շատ լավ հասկանում են, որ կործանում են երկիրը, բայց թքած ունեն։ Թքած, քանի որ պետք է կատարել վարձատրվող պատվերը. կարևոր չէ, թե ումը, կարևորն այն է, որ վարձատրությունը շռայլ է։
Բայց կան նաև այնպիսիք, ովքեր դեռ հավատում են «ազնիվ» Փաշինյանի մասին հեքիաթներին, որին «ծանր ժառանգություն» է բաժին ընկել, իսկ Հայաստանի ապրած դժնի օրերը պայմանավորված են օբյեկտիվ գործոններով, որոնք հաղթահարել ոչ ոք չի կարող, «նույնիսկ» Նիկոլը, և եթե նրա փոխարեն մեկ ուրիշը լիներ, ամեն ինչ նույնը կլիներ, եթե ոչ ավելի վատ։
Մեր արտոնյալ ընդդիմությունը չափազանց բարձր է բազմած, որպեսզի խոսի այդպես մտածողների հետ։ Ստիպված է գործել արքեպիսկոպոսը, բացատրել, որ Հայաստանի և Արցախի մշտական մեծ ու փոքր ողբերգությունների գլխավոր պատճառը իշխող թիմն է։ 44-օրյա պատերազմ, ագրեսիա Հայաստանի դեմ, Արցախի էթնիկ զտում, սահմանամերձ տարածքների հանձնում։ Պարբերական ճգնաժամերը վկայում են այն մասին, որ եթե անգամ դրանք ունեն օբյեկտիվ նախադրյալներ, գերակայողը սուբյեկտիվ գործոնն է, այն է՝ երկրի առաջնորդը, որտեղ ճգնաժամերի վերջը չի երևում։
Իշխող թիմից ակնկալիքներ առանձնապես չկան։ Նրանք չեն ուզում ընդունել, որ իրենց գործողությունները՝ ուղղված այն բանին, թե ինչպես անեն, որ լավ լինի, ամեն ինչ միայն վատթարացնում են: Մի պարզ պատճառով. ի սկզբանե կանգնելով սխալ ուղու վրա, ընտրելով սխալ ճանապարհ, չի կարելի հուսալ, թե ինչ-որ հնարքներով կարող ես հասնել նախկինում հայտարարածդ բարի նպատակին։ Ուստի ստիպված են հընթացս փոխել նաև նպատակները…
Բագրատ արքեպիսկոպոսի առաջադրած հաշտեցման գաղափարը իշխող թիմին հնարավորություն է տալիս արժանապատիվ հեռանալ, բայց նրանք չեն ցանկանում ընդունել իրենց սնանկությունը, չնայած դրա ակնբախությանը։ Ապիկար մարդկանց հիվանդագին ինքնասիրությունն այնպիսին է, որ ողջ Հայաստանն աճուրդով վաճառելով անգամ նրանք պատրաստ չեն լինի ընդունել իրենց մեղքը։
Բոլոր նրանց համար, ովքեր սիրում են երկիրը, ակնհայտ է, թե որքան օգտակար է այսօրվա բողոքի Շարժումը։ Նույնիսկ անկախ Շարժման քաղաքական կապիտալացումից, կոնկրետ արդյունքներից, որոնք անպայման կլինեն։ Բայց գլխավորը՝ Շարժումը ապագայի հույս է տալիս մարդկանց, անկախ նրանից, թե քաղաքական որ ճամբարում են այդ մարդիկ։ Հենց այն ապագայի, որը Փաշինյանը խոստացել էր, բայց ձախողեց, ինչպեսև ստանձնած ամենը։
Բագրատ արքեպիսկոպոսի համար, իհարկե, դժվար է. ամեն օր փաշինյանական ժեխը ստի տարափ է տեղում նրա և Շարժման վրա։ Առօրյա կյանքում սովորական մարդու համար անգամ ծանր է բախվել մարդկային ստորությանը: Իսկ այստեղ ստորության ու ստի հանգամանորեն կառուցված և ամրացված պարիսպ է: Բայց, ինչպես ասում են՝ եթե ընտրել ես ուղիղ ճանապարհը, աջուձախ մի նայիր:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-26 09:42
Поскольку Никол Пашинян находился на Алтае, где обсуждал проблему разведения в Армении кавказских леопардов, миссию озвучить отказ Еревана от сдачи американцам в аренду дороги через Сюник возложили на депутата от правящей партии Армана Егояна. По словам последнего, в Ереване увидели в этом предложении американцев вызовы суверенитету республики, а потому ответили отказом… Депутат уточнил, что возможные же варианты аутсорсинга, то есть делегирования тех или иных функций, связанных с транзитом через территорию Армении, рассматриваются, но носят пока характер очень общих идей. Что же предшествовало «героическому» отказу Еревана намерениям США? Намерению, которое, наверное, не случайно, первым озвучил посол США в Турции. О том, что конфликт между Арменией и Азербайджаном близок к завершению, поскольку пришли американцы и сказали: «Хватит вам враждовать из-за разных подходов по вопросу будущего транзита через Сюник, мы готовы взять в аренду эту дорогу…».
-
2025-07-24 10:34
Тер-Петросян обратился к Пашиняну с предложением отменить намечаемый последним митинг в Эчмиадзине с требованием отставки католикоса. Более того, Тер-Петросян предлагает Пашиняну освободить политзаключенных, в первую очередь архиепископов Баграта и Микаэла, а также Самвела Карапетяна…
-
2025-07-23 09:16
По ходу проведенного в Шуши медиафорума президент Азербайджана Ильхам Алиев, отвечая на вопросы своих гостей, среди прочего говорил и о том, что ему нужны гарантии того, что нынешние подходы Армении по Арцаху, позиция официального Еревана не изменятся.
-
2025-07-22 09:44
Пока Алиев проводит в Шуши медиа-форум с участием представителей более 50 стран и между делом традиционно прикалывается над Пашиняном на публике, последний готовит в Эчмиадзине митинг против ААЦ. Именно против ААЦ, а не католикоса, как старается "аргументировать" Пашинян. Против ААЦ, поскольку, как показали предыдущие дни, армянское духовенство всего мира на стороне Католикоса. Пашиняну, несмотря на все усилия, внести раскол в среду духовенства не удалось, а предоставление общественного эфира двум попам-расстригам для охаивания католикоса выставило Пашиняна на смех.