Բլինկեն․ Արևմուտքն առաջիկա օրերին ավելի շատ ռազմական օգնություն կհասցնի Ուկրաինա
ԱՄՆ-ի լրացուցիչ օգնությունն Ուկրաինային մարտի դաշտ կհասնի առաջիկա օրերին: Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը Կիև կատարած այցի ընթացքում, նրա խոսքերը մեջբերում է ՌԻԱ Նովոստին։
«Արևմուտքը հասկանում է, որ չի կարող ժամանակ կորցնել Ուկրաինայում, առաջիկա օրերին մարտադաշտ կհասցնի ավելի շատ ավելի շատ ռազմական օգնություն, քան հիմա»,- հայտարարել է Բլինկենը Կիևում պոլիտեխնիկական ինստիտուտի ուսանողների հետ հանդիպման ժամանակ: Միջոցառման հեռարձակումը վարել է Պետական դեպարտամենտը։
Նա հավելել է, որ Կիևին նոր օգնություն է ուղարկել այն բանից հետո, երբ Կոնգրեսը հավանություն է տվել Սպիտակ տան խնդրանքին։
Ինչպես հայտնել է Սպիտակ տունը, ԱՄՆ-ն առաջիկա օրերին մտադիր է հայտարարել Ուկրաինային ռազմական օգնության նոր փաթեթ հատկացնելու մասին: Վարչակազմից նշել են, որ Կիևը ԱՄՆ-ից զենքի նոր խմբաքանակ կստանա ամեն շաբաթ։
Ռուսաստանը կարծում է, որ Ուկրաինային սպառազինությունների մատակարարումները խանգարում են կարգավորմանը, ՆԱՏՕ-ի երկրներին ուղղակիորեն ներքաշում են հակամարտության մեջ և «կրակի հետ խաղ» են հանդիսանում: ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը նշել է, որ ցանկացած բեռ, որը սպառազինություն է պարունակում Ուկրաինայի համար, օրինական թիրախ կդառնա Ռուսաստանի համար: Նրա խոսքով՝ ԱՄՆ-ն և ՆԱՏՕ-ն ուղղակիորեն մասնակցում են հակամարտությանը, այդ թվում` ոչ միայն զենքի մատակարարմամբ, այլև Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Իտալիայի և այլ երկրների տարածքում կադրերի պատրաստմամբ: Կրեմլում հայտարարել են, որ Արևմուտքի կողմից Ուկրաինային զենք մատակարարելը չի նպաստում բանակցություններին և բացասական ազդեցություն կունենա։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-18 15:31
В суде общей юрисдикции административных районов Аван и Нор Норк рассматривается ходатайство о применении ареста в качестве меры пресечения в отношении бизнесмена, мецената и главы группы компаний «Ташир» Самвела Карапетяна.
-
2025-06-18 15:30
Сегодня 18 июня Алиев заявил: Армения должна уважать право азербайджанцев на «возвращение на свои исконные земли». Это является важнейшим условием установления мира, пишет политолог Сергей Мелконян
-
2025-06-18 15:28
Инспекционный орган по безопасности пищевых продуктов временно остановил работу филиала компании Tashir Pizza в Ереване по адресу Маштоца, 50, сообщили в ведомстве.
-
2025-06-18 15:27
Родственники пропавших без вести требуют вернуть уволенного ранее премьером Николом Пашиняном директора СНБ Армена Абазяна.