ԻՆՉՈՒ Է ԱՐԵՎՄՈՒՏՔՆ ԱՐՁԱԳԱՆՔՈՒՄ ՎՐԱՍՏԱՆԻ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԿԻՐԱՌԱԾ ՈՒԺԻՆ, ԻՍԿ ՀՀ-Ի ԴԵՊՔՈՒՄ ԼՌՈՒՄ
Արևմուտքը, ի տարբերություն Վրաստանի, չի արձագանքում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ակցիաներին ու ոստիկանության բիրտ ուժի կիրառմանը, քանի որ Հայաստանում տեղի ունեցող ակցիաները չեն արտացոլում իրենց շահերը։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս տեսակետը հայտնեց քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը։
Ավելին` նա կարծում է, որ Հայաստանում ցուցարարների նկատմամբ ոստիկանները շատ ավելի կոշտ են գործում, քան Վրաստանում, բայց Արևմուտքը, միևնույնն է, դա չի նկատում։
«Պատճառներից մեկն այն է, որ Վրաստանի իշխանություններն ընդունում են մի օրենք, որը չի բխում Արևմուտքի շահից, դրա համար այնտեղի ակցիաները և ոստիկանների կիրառվող ուժը անմիջապես նկատելի է դառնում»,– ասաց քաղտեխնոլոգը։
Ընդ որում, նրա խոսքով, Վրաստանում ոստիկանության կիրառած ուժն անհամաչափ չէ, հատկապես երբ համեմատում ենք, օրինակ, Ֆրանսիայի կամ ԱՄՆ–ի հետ։ Այդ երկրներում ոստիկանները շատ ավելի կոշտ են գործում ցուցարարների նկատմամբ։
Այսպիսով, արևմտյան երկրները, ըստ Բադալյանի, գործում են պարզ սկզբունքով ՝ արձագանքում են և աղմուկ բարձրացնում այն դեպքում, եթե դա իրենց շահերից է բխում:
Ինչ վերաբերում է ոստիկանական համակարգի բարեփոխումներին, ապա քաղտեխնոլոգը նշե, որ չնայած դրանք թե՛ Հայաստանում, թե՛ Վրաստանում տեղի են ունեցել արևմտյան երկրների օգնությամբ, բայց Հայաստանում պարզապես ձևական բնույթ են կրել։
«Գումարները ստացել են, դրամաշնորհները ստացել են, սակայն իրականում որևէ բարեփոխում չի եղել։ Եվ հետո Վրաստանում ժողովրդավարական համակարգ է տիրում, իսկ Հայաստանում մեկ մարդու իշխանություն է, որն էլ կառավարում է այդ իրավապահ համակարգը»,- ընդգծեց քաղտեխնոլոգը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-26 14:32
Несмотря на то, что власти подавляли митинги и акции народа Арцаха угрозами и шантажом применения силы, ситуация не изменилась, заявил депутат Национального собрания Армении Тигран Абрамян.
-
2025-07-26 14:31
Представитель МИД Армении Ани Бадалян обвинила армянскую службу «Радио Свобода» в распространении дезинформации о дороге, проходящей через Сюник, и её возможной передаче под контроль США. Она отметила, что ложные тезисы были опубликованы параллельно с материалами российского телеканала «Россия сегодня».
-
2025-07-26 14:29
После ремонта газопровода, с 13:40 субботы возобновлена подача газа в Армению. Об этом сообщает "Газпром Армения".
-
2025-07-26 14:27
Новоназначенный заместитель директора по сбыту компании «Электросети Армении» (ЭСА), директор по обслуживанию электроснабжения Еревана Арман Смбатян получил должность благодаря тому, что катался на велосипеде с премьер-министром Николом Пашиняном и сблизился с ним, пишет газета «Грапарак».