USAID-ը և ՎԶԵԲ-ը «կօգնեն Երևանին, Բաքվին և Թբիլիսիին Միջին միջանցքի շրջանակում»
Վերակացուցման և զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ) և ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը (USAID) ստորագրել են փոխըմբռնման հուշագիր Տրանսկասպյան միջազգային տրանսպորտային երթուղու մասին, որը հայտնի է նաև որպես «Միջին միջանցք», Ասիայի և Եվրոպայի միջև Հարավային Կովկասով կապի հետագա ընդլայնման համար։
Գործընկերությունը կկենտրոնանա առևտրի, կանաչ էներգետիկայի, նոր ճյուղերում կատարվելիք ներդրումների, ինչպես նաև տրանսպորտային և թվային ենթակառուցվածքի ընդլայնման վրա Հայաստանում, Ադրբեջանում և Վրաստանում։
Նշվել է, որ Միջին միջանցքի ամրացումը նոր տնտեսական հնարավորություններ կստեղծի տարածաշրջանում և կապահովի առկա առևտրային միջանցքների այընտրանքային տրանսպորտային երթուղի։
Փոխըմբռնման հուշագիրը ուղղված է կրիտիկական կարևոր էներգետիկ, տրանսպորտային, թվային և գյուղատնտեսական ենթակառուցվածքի պլանավորման, նախագծման և կառուցման բարելավմանը տարածաշրջանում։
Փաստաթուղթը նաև ուղղված է՝ մաքսային, սակագնային և սահմանային գործառնությունների արդյունավետության բարձրացմանը, մասնավոր ներդրումների ներգրավմանը Հարավային Կովկասի երկրներում՝ «Միջին միջանցքի» զարգացման համար, ամենաբարձր միջազգային չափորոշիչների ընդունմանը Եվրոպայի և Հարավային Կովկասի երկրների տնտեսական կապերի զարգացման համար։
Համագործակցության մյուս առաջնահերթությունները կապված են ներդրումների ընդայնման հետ անածխածին էներգետիկայի զարգացման և կոռուպցիայի դեմ պայքարի բարեփոխումների առաջմղման, քաղաքացիական հասարակության հետ փոխգործակցության ընդլայնման ուղղությամբ։
Հուշագիրը ստորագրվել է Երևանում, ՎԶԵԲ ամենամյա բիզնես-համաժողովի շրջանակում։
Հիշեցնենք, որ այժմ Տրանսկասպյան (Միջին) միջանցքը անցնում է Վրաստանով և Ադրբեջանով։ Հայաստանը դրան չի մասնակցում։ Մինչ այդ Եվրահանձնաժողովի ներկայացուցիչը այս նույն համաժողովի շրջանակում նշում էր ԵՄ-ից Կենտրոնական Ասիա հաղորդակցությունների բացման շահավետությունը։ Փաստորեն, խոսքը թուրք-ադրբեջանական «Զանգեզուրի միջանցքի» նախագծի մասին է։
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-12 21:19
Член Совета по защите прав арцахцев Артак Мкртчян объявил сидячую забастовку на Площади Свободы.
-
2025-07-12 21:08
Пятидесятиметровый флаг Арцаха развернули перед началом митинга на площади Свободы в центре Еревана.
-
2025-07-12 21:05
Совет по защите прав арцахцев провёл акцию на площади Свободы в Ереване, требуя от властей Армении комплексных решений проблем перемещенных из Нагорного Карабаха граждан. Один из членов Совета, Апрес Маргарян, заявил, что правительство ограничилось мерами косметического характера и не ответило на ключевые запросы.
-
2025-07-12 21:01
Часть азербайджанских рейсов Баку — Нахчыван переведена на новый маршрут полетов через воздушное пространство Армении, сообщают азербайджанские СМИ. Отмечается, что теперь они «преодолевают на 100 км армянского неба меньше, чем раньше».