Դանիելյան․ Ադրբեջանին է հանձնվել Բաղանիսի, Ոսկեպարի, Բերքաբերի կենսական նշանակության տարածքներ, Կիրանցից՝ տներ
Պայքարը նոր փուլ է մտնում։ Այս մասին այսօր՝ մայիսի 16-ին, Կառավարության բակում լրագրողների հետ զրույցում ակցիա իրականացնելիս ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։
«Հանցագործությունը վաղեմության ժամկետ չունի։ Եթե անգամ այս ընթացքում չհաջողվի իշխանություններին հեռացնել, իշխանափոխությունից հետո անպայման այս ապօրինի գործընթացը պետք է վերանայվի։ Լավ կլինի, որ մինչև այդ լինի իշխանափոխություն»,- նշեց նա։
Դանիելյանի խոսքով՝ ստեղծված շարժումն իշխանությանը պահում է վախի մթնոլորտում. «Իրապես վախենալու շատ բան ունեն, որովհետև գործում են ՀՀ շահերի դեմ։ Վախենալու բան ունեն, որովհետև ամեն օր ստորագրում են մի փաստաթուղթ, որով այս կամ այն հայկական բնակավայրերը հանձնում են Ադրբեջանին»։
Նա մանրամասներ հայտնեց Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետերի երեկվա հանդիպումից. «Ադրբեջանին է հանձնվել Բաղանիսի, Ոսկեպարի, Բերքաբերի կենսական նշանակության տարածքներ, Կիրանցից՝ տներ։ Ադրբեջանական կողմի հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ կամրջի հատվածում պետք է գործընթացը որոշակի դադարեցնեն, որոշել են ճանապարհը տեղափոխել դեպի Աճարկուտ գյուղով, այսինքն՝ ժամանակ են խնդրել Ադրբեջանից, որ կարողանան ճանապարհն այլ մաս տեղափոխել»։
Պատգամավորը շեշտեց, որ այդ գործընթացն ապօրինի է. «Իշխանությունները հանցավոր համաձայնության են եկել Ադրբեջանի հետ և Տավուշում կատարում են կենսական նշանակության զիջումներ, որը քրեորեն հետապնդելի է։ Այս մարդիկ պատասխան են տալու հայրենիքը հանձնելու համար»։
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-12 21:19
Член Совета по защите прав арцахцев Артак Мкртчян объявил сидячую забастовку на Площади Свободы.
-
2025-07-12 21:08
Пятидесятиметровый флаг Арцаха развернули перед началом митинга на площади Свободы в центре Еревана.
-
2025-07-12 21:05
Совет по защите прав арцахцев провёл акцию на площади Свободы в Ереване, требуя от властей Армении комплексных решений проблем перемещенных из Нагорного Карабаха граждан. Один из членов Совета, Апрес Маргарян, заявил, что правительство ограничилось мерами косметического характера и не ответило на ключевые запросы.
-
2025-07-12 21:01
Часть азербайджанских рейсов Баку — Нахчыван переведена на новый маршрут полетов через воздушное пространство Армении, сообщают азербайджанские СМИ. Отмечается, что теперь они «преодолевают на 100 км армянского неба меньше, чем раньше».