Ես մինչև վերջ ձեզ հետ եմ. Կիրանցի գյուղապետը` բնակիչներին
ՀՀ Տավուշի մարզի սահմանամերձ Կիրանցի գյուղապետ Կամո Շահինյանը համակարծիք է իր գյուղացիների հետ և պատրաստ է նրանց կողքին կանգնել։Այս մասին Շահինյանը հայտնեց լրագրողների հետ զրույցում։
Երեկ հայտնել էինք, որ ՀՀ–ի և Ադրբեջանի սահմանապահները կտեղակայվեն առաջիկա 8-9 օրերի ընթացքում, իսկ Կիրանցի առավել զգայուն հատվածում՝ ավելի ուշ, որովհետև այդտեղ որոշ մանրամասներ ենթակա են լրացուցիչ ճշգրտման։ Այսօր վաղ առավոտից ԱԱԾ–ից եկել են գյուղ՝ հասկանալու համար, թե ըստ քարտեզների՝ բնակիչներից ում տունն է անցնելու Ադրբեջանին։ Բնակիչներն էլ ոտքի են կանգնել իրենց անհամաձայնությունը հայտնելու սահմանազատման արդյունքներին։
«Ուզո՞ւմ եք հրաժարական կտամ, ի՞նչ եք ուզում, ես ձեզ հետ եմ, իմ ժողովրդի հետ եմ»,–ասաց գյուղապետը։
Գյուղացիներն էլ նշեցին, որ եթե նա իր հրաժարականով կարող է օգուտ տալ բնակիչների խնդիրների լուծմանը, թող տա, հակառակ դեպքում իմաստ չունի։ «Դու մեզ միացի, մենք էլ քո հետ ենք։ Հրաժարական տալ պետք չի»,–ասացին հավաքված կիրանցիները։
Գյուղապետը դիմեց բնակիչներին և հայտնեց, որ ՀՀ կառավարությունից ներկայացուցիչ է գալիս Իջևան և ուզում է բնակիչներից մի քանիսի հետ հանդիպել։ «Եթե ակտիվ բնակիչներից մարդիկ կան, որ ուզում են գնալ, ասեք, միասին գնանք»,–ասաց Շահինյանը։ Բնակիչներն էլ հայտարարեցին, որ ոչ մի տեղ չեն գնա, թող այդ ներկայացուցիչը գյուղ գա, քանի որ իրենք բոլորն էլ ասելիք ունեն։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-20 11:44
Владелец российской группы «Ташир» Самвел Карапетян начал судебное разбирательство с Францией в Международном центре по урегулированию инвестиционных споров. Вероятно, иск касается арестованной виллы предпринимателя на Лазурном берегу стоимостью €120 млн. Текущее уголовное преследование бизнесмена в Армении может ослабить его позиции в суде против французских властей, полагают юристы.
-
2025-06-20 11:09
Армения заинтересована в расширении поставок сельскохозяйственной продукции на российский рынок. Об этом заявил вице-премьер Мгер Григорян в ходе Петербургского международного экономического форума.
-
2025-06-20 11:06
Арестованный бизнесмен, владелец группы компаний "Ташир" Самвел Карапетян содержится в условиях строгой изоляции, пишет газета "Жоговурд".
-
2025-06-20 11:02
Вице-премьер РФ Алексей Оверчук в интервью «Ведомостям» заявил, что курс Армении на сближение с Евросоюзом уже наносит ущерб экономике республики.