ՌԴ ԱԳՆ․ Հայաստանը ՀԱՊԿ-ից դուրս չի գալիս, իսկ ֆինանսավորման դադարեցումը ողբերգություն չէ
ՌԴ փոխարտգործնախարար Ալեքսանդր Պանկինն ասել է, որ Հայաստանի կողմից ՀԱՊԿ-ի ֆինանսավորումը դադարեցնելու մեջ ոչ մի ողբերգական բան չկա՝ ընդգծելով, որ Երևանը դուրս չի գալիս կազմակերպությունից: Նրա խոսքերը մեջբերում է ՌԻԱ Նովոստին։
«Իրականում ֆինանսավորման կասեցումը ողբերգություն չէ, կազմակերպությունը շարունակում է գործել։ Հայաստանը դուրս չի գալիս ՀԱՊԿ-ից։ Այն շարունակում է աշխատել», - ասել Է Պանկինը լրագրողներին «Ռուսաստան - իսլամական աշխարհ՝ KazanForum» միջազգային տնտեսական համաժողովի նստաշրջանի ընթացքում։
Պանկինը նաև նշել է, որ ՀԱՊԿ-ն արդեն բախվել է իրավիճակների, երբ երկրները հետաձգել են իրենց վճարները կամ մաս-մաս են վճարել, և դա լուրջ խնդիրների չի հանգեցրել: Նա ընդգծել է, որ ՀԱՊԿ-ի նկատմամբ Հայաստանի հետագա կուրսը որոշվելու է ինչպես նրա ազգային շահերով, «որոնք պետք է լավ ներկայացնի ու հասկանա», այնպես էլ սեփական անվտանգության ապահովման հնարավորություններով:
Ավելի վաղ ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնել էին, որ հանրապետությունը ձեռնպահ կմնա «ՀԱՊԿ 2024 թվականի բյուջեի մասին» որոշմանը միանալուց և այդ որոշմամբ նախատեսված կազմակերպության գործունեության ֆինանսավորմանը մասնակցելուց:
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2024 թվականի փետրվարին հայտարարել է, որ Երևանը սառեցրել է իր մասնակցությունը ՀԱՊԿ-ին։
2024 թ. մարտին Փաշինյանը հայտնել էր, որ Հայաստանը դուրս կգա ՀԱՊԿ-ից, եթե կազմակերպությունը չպատասխանի Երևանի բարձրացրած հարցերին, որոնք վերաբերում են երկրի ինքնիշխան տարածքին: Ընդ որում, ավելի վաղ հայկական կողմը դադարել էր մասնակցել ՀԱՊԿ միջոցառումներին։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-15 05:33
Проливной дождь в Араратской области затопил не только село Кахцрашен, но и ряд прилегающих к нему населенных пунктов - Нарек, Норашен, Двин и другие. В городе Арташате возникли проблемы с водоводами. Об этом сообщил Sputnik Армения начальник отдела сельского хозяйства и охраны природы общины Арташат Нарек Галстян.
-
2025-05-15 05:27
По меньшей мере один человек погиб, ещё 11 получили ранения в результате взрыва на митинге "Пакистанской народной партии" (ПНП) в городе Кветта, сообщает телеканал ARY News со ссылкой на источники.
-
2025-05-15 05:22
В Армении многократно повысили штрафы за производство и импорт сигарет без картинок, предупреждающих о вреде курения. Проект соответствующих изменений, исходящих из техрегламентов Евразийского экономического союза, был одобрен парламентом республики во втором и окончательном чтении.
-
2025-05-15 05:20
Страны ЕАЭС планируют ввести институт уполномоченных экспортеров, что упростит внешнеэкономическую деятельность, сделает ее прозрачнее, снизит издержки для бизнеса и ускорит экспортные процедуры. Об этом в интервью @SputnikLive заявила член Ассоциации таможенных юристов Оксана Курочкина.