Ֆրանսիայում հայտնել են Ադրբեջանի հետ Նոր Կալեդոնիայի խռովարարների կապի մասին
Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Ժերալդ Դարմանենը հայտնել է, որ Նոր Կալեդոնիայում անկախության համար հանդես եկող ուժերի մի մասը, որոնք մասնակցում են անկարգություններին, կապեր ունեն Ադրբեջանի հետ։ Ինչպես տեղեկացրել է AFP-ն, այդ մասին Դարմանենը հայտնել է France 2-ի եթերում։
Նախարարին հարցրել են, թե արդյոք որևէ դեր Նոր Կալեդոնիայի իրադարձություններում խաղում են այնպիսի երկրներ, ինչպիսին են Ռուսաստանը, Չինաստանը և Ադրբեջանը։
«Ինչ վերաբերում է Ադրբեջանին, դա մի ինչ-որ հորինված բան չէ, դա իրականություն է... Ափսոսում եմ, որ Կալեդոնիայի անկախամետ ուժերի մի մասը համաձայնություն ունի Ադրբեջանի հետ»,- ասել է Դարմանենը՝ նշելով, որ դրանում «կասկած չկա»։
Նա ավելացրել է, որ չնայած միջամտության փորձերին, ոչ մի երկիր ուղիղ ազդեցություն չունի Նոր Կալեդոնիայի իրադարձությունների վրա, և Ֆրանսիան «պահպանում է ինքնիշխանությունն» իր տարածքում։
Europe 1-ն իր հրապարակումերում հիշատակում է, որ դեռևս 2023թ. Ադրբեջանը Բաքու էր հրավիրել այն ուժերի ներկայացուցիչներին, որոնք հանդես են գալիս անկախության օգտին ֆրանսիական Մարտինիկա, Գայանա, Նոր Կալեդոնիա և Ֆրանսիական Պոլինեզիա տարածքներից։ Այդ համագումարի արդյունքների հիման վրա ձևավորվեց «Բաքվի նախաձեռնող խումբը»՝ նպատակ ունենալով աջակցել «գաղութատիրությունից ազատագրման շարժմանը»։
Իսկ ապրիլին Նոր Կալեդոնիայի Կոնգրեսը և Ադրբեջանի Ազգային ասամբլեան ստորագրեցին համագործակցության հուշագիր։
Ադրբեջանի հետաքրքրվածությունն այդ համագործակցությամբ կարող է պայմանավորված լինել նրանով, որ Ֆրանսիան լավ հարաբերություններ է պահպանում նրա պատմական հակառակորդի՝ Հայաստանի հետ, այդ թվում համագործակցում է ռազմական ոլորտում։
Երկուշաբթի օրվանից Նոր Կալեդոնիայում, որը վաղուց ձգտում է անկախանալ, բողոքներ են սկսվել ընտրական իրավունքի սահմանադրական բարեփոխման դեմ, որը թույլ է տալիս տեղական ընտրություններում քվեարկել տարածքում 10 տարի ապրած բնակիչներին։
Բախումներում սպանվել է առնվազն երեք մարդ, չորս հոգի, այդ թվում ժանդարմներ, լուրջ վիրավորումներ են ստացել։ Վիրավորների թիվը գերազանցում է 300-ը։
Ֆրանսիայի վարչապետ Գաբրիել Ատալը մայիսի 15-ի երեկոյան հայտարարել է Նոր Կալեդոնիայում արտակարգ դրություն մտցնելու մասին։
2021թ. Նոր Կալեդոնիան հանրաքվեում ձայների ճնշող մեծամասնությամբ քվեարկել է հօգուտ Ֆրանսիայից անկախության։
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-20 14:18
Вчера в интернете распространилась информация о том, что 100 процентов акций ЭСА заложены международным финансовым организациям, и это получило широкий резонанс, особенно среди той части населения, которая, к сожалению, имеет определенные проблемы с финансовой грамотностью. В результате (также направляемой конкретными лицами и группами) поднялась волна необоснованных и безграмотных обвинений и упрощенных суждений в адрес нынешних владельцев компании, пишет экс-глава КГД Армении Давид Ананян.
-
2025-06-20 13:59
Армения сможет рассматривать выход из ЕАЭС и возможное присоединение к другому интеграционному объединению только после тщательной оценки рисков и последствий. Об этом заявил вице-премьер Мгер Григорян в интервью Sputnik Армения на Петербургском международном экономическом форуме.
-
2025-06-20 13:57
Подразделения ВС Азербайджана 20 июня в период между 08:00 и 09:00 открыли огонь в направлении населенного пункта Неркин Ханд Сюникской области, в результате чего поврежден жилой дом. Пострадавших нет. Об этом говорится в сообщении, распространенном Министерством обороны Армении.
-
2025-06-20 13:55
В Кремле внимательно следят за ситуацией с арестом в Армении главы группы компаний «Ташир» Самвела Карапетяна, будут готовы оказать ему всю необходимую помощь, заявил пресс-секретарь президента РФ Дмитрий Песков.