Ռուբեն Վարդանյանի պաշտպանություն․ Ադրբեջանի դատական իշխանությունների որոշումը անօրինական է
Լետնային Ղարաբաղի նախկին պետնախարար, հայտնի մեկենաս Ռուբեն Վարդանյանի պաշտպանության ներկայացուցիչ Վիկտորյա Բուրկովսկայան Ադրբեջանի իշխանությունները որոշումը ձերբակալության ժամկետը երկարացնելու մասին անվանել է անօրինական և չհիմնավորված։
«Այսօր դատարանն Ադրբեջանում նորից երկարացրել է Ռուբեն Վարդանյանի ձերբակալության ժամկետը։ Որպես պաշտպանության ներկայացուցիչներ մենք այդ որոշումը համարում ենք անօրինական և չհիմնավորված։
Մեր պաշտպանյալը գտնվում է մեկուսարանում ավելի քան յոթ ամիս, նրան ձերբակալել են 2023թ. սեպտեմբերի 27-ին։ Քննիչն ամեն անգամ Ռուբեն Վարդանյանի ձերբակալման ժամկետի երկարացման մասին դատարան միջնորդություն ներկայացնելիս նշում է, որ չի հասցրել ավարտել քրեական գործի հետաքննությունը և թե ինչ է պատրաստվում անել առաջիկա ամիսներին։ Բայց պատասխանները, որպես կանոն, կրում են ձևական բնույթ. դրանցում կրկնվում են նույն ընդհանուր բառերը։ Ընդ որում, մարդը, որի մեղքը դատարանով չի ապացուցվել, շարունակում է մնալ ճաղերի հետևում։
Մենք այժմ հստակ պատկերացում չունենք, թե երբ է տեղի ունենալու դատական նիստը։ Քրեակատարողական օրենսգրքի համաձայն՝ դատը կարող են նշանակել էլի 6-9 ամիս հետո։ Այդ պահին Ռուբեն Վարդանյանը կալանքի տակ կլինի արդեն ավելի քան մեկ տարի։ Նախաքննության ժամկետների ձգձգումը քննչական մեկուսարանում մեղադրյալին պահելով՝ խախտում է մեր պաշտպանյալի իրավունքները։
Բացի այդ, մեզ համար պարզ չէ, թե արդյոք դատը հրապարակային է լինելու։ Մինչդեռ բաց դատավարությունը քրեական վարույթի օրինականության ապահովման միակ միջոցն է։ Մենք պնդում ենք, որ Ռուբեն Վարդանյանի դատը լինի հենց այդպիսին»,- տեղեկացրել է Վիկտորյա Բուրկովսկայան։
Հիշեցնենք, որ Ռուբեն Վարդանյանը գտնվում է ապօրինի կալանքի տակ, իսկ ըստ էության՝ գերության մեջ, Ադրբեջանի կողմից 2023թ. սեպտեմբերին Լեռնային Ղարաբաղի օկուպացումից հետո։ Գերության մեջ են նաև ԼՂՀ նախկին ղեկավարները՝ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը, նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը, խորհրդարանի խոսնակ Դավիթ Իշխանյանը, գեներալներ Լևոն Մնացականյանը, Դավիթ Մանուկյանը։
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-14 14:34
Между депутатами от правящей фракции и оппозиции произошел жаркий спор в парламенте Армении.
-
2025-05-14 13:38
Два из пяти уголовных производств в отношении журналистки из Гюмри Лилит Агекян находятся на стадии предварительного расследования, сообщает пресс-служба Следственного комитета (СК).
-
2025-05-14 13:33
Президент США Дональд Трамп провел встречу с президентом переходного периода Сирии аш-Шараа в Саудовской Аравии, это первая встреча лидеров двух стран за 25 лет, передает РИА Новости со ссылкой на газету Washington Post.
-
2025-05-14 13:30
Скандал разразился в школе села Мердзаван общины Паракар Армавирской области между учениками и учителем истории. Ученики обвинили учителя во лжи и освистали.