ՌՈՒԲԵՆ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ ԸՆՏԱՆԻՔԸ ԿՈՉ Է ԱՆՈՒՄ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՆՐՈՒԹՅԱՆԸ՝ ՊԱՀԱՆՋԵԼ ԲՈԼՈՐ ՀԱՅ ԲԱՆՏԱՐԿՅԱԼՆԵՐԻ ԱԶԱՏ ԱՐՁԱԿՈՒՄԸ
Ռուբեն Վարդանյանի ընտանիքը կոչ է անում միջազգային հանրությանը՝ պահանջել Վարդանյանի և մյուս 22 հայ բանտարկյալների անվերապահ ազատ արձակումը: Ստորև ներկայացնում ենք Ռուբեն Վարդանյանի ընտանիքի հայտարարությունը.
«Արբեջանական դատարանը հերթական անգամ երկարաձգել է հայ բարերար, Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի նախնական կալանքի ժամկետը։ Ռուբեն Վարդանյանը 2023 թվականի սեպտեմբերի 27-ից ապօրինաբար պահվում է Բաքվի բանտում։
Ութ ամիս շարունակ Ադրբեջանի իշխանություններն արհամարհել են միջազգային իրավունքը և մարդկային արժանապատվությունը՝ Ռուբեն Վարդանյանին պահելով անազատության մեջ՝ առանց դատավարության և պատշաճ գործընթացի։
Նրանք շարունակում են հրաժարվել հայտնել, թե երբ տեղի կունենա պատշաճ դատավարություն կամ լսումներ` իրենց, այսպես կոչված, «մեղադրանքների» հիման վրա: Վարդանյանի կալանքը ևս հինգ ամսով երկարաձգելու այս որոշումը՝ առանց պատշաճ իրավական ընթացակարգի, մարդու հիմնարար իրավունքների ևս մեկ կոպտագույն խախտում է:
Մինչ Եվրախորհրդարանի բանաձևի, ԱՄՆ Կոնգրեսի պատժամիջոցների մասին օրինագծի և Ֆրանսիայի Սենատի բանաձևի միջոցով շարունակվում է ուժգնանալ Ադրբեջանի վրա միջազգային ճնշումները, մենք՝ Ռուբեն Վարդանյանի ընտանիքը, կոչ ենք անում միջազգային հանրությանը՝ կառավարությունների, բիզնեսի ու քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին, պահանջել Ռուբեն Վարդանյանի և մյուս 22 հայ բանտարկյալների անվերապահ ազատ արձակումը, եթե Ադրբեջանը ցանկանում է պահպանել COP 29-ը հյուրընկալելու արտոնությունը, որն Ադրբեջանը հռչակել է որպես «Խաղաղության համաժողով»։
«Խափանման միջոց կալանքի բազմակի երկարաձգումները՝ առանց գրավի դիմաց ազատ արձակելու մերժումը հիմնավորելու անհատականացված ու կոնկրետ որոշման, Ռուբեն Վարդանյանի իրավունքների հերթական կոպտագույն խախտումն է՝ համաձայն Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին միջազգային համաձայնագրի, որին Ադրբեջանն անդամակցում է։ Կալանքի ժամկետի երկարաձգումների միակ բացատրությունն այն է, որ այս գործը քաղաքական է, և որ Ադրբեջանը Ռուբեն Վարդանյանի դեմ որևէ փաստացի ապացույց չունի՝ նրան դատապարտելու համար։ Հետևաբար, նա պետք է անհապաղ կերպով և անվերապահորեն ազատ արձակվի»,- ասել է Վարդանյան ընտանիքի միջազգային իրավախորհրդատու Ջարեդ Գենսերը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-09 11:17
Католикос Всех армян Гарегин II отправился в Объединенные Арабские Эмираты, сообщает канцелярия Первопрестольного Эчмиадзина.
-
2025-06-09 11:15
Во время инсценированного судебного процесса (над пленным руководством Нагорно-Карабахской Республики) в Азербайджане произошел примечательный эпизод с участием Давида Ишханяна. Об этом на своей странице в Facebook написал секретарь фракции НС «Честь имею» Тигран Абрамян.
-
2025-06-09 11:15
Известная шведская активистка в области экологии Грета Тунберг выступила с обвинениями против властей Израиля, утверждая, что была похищена. Заявление было сделано в видеоролике, опубликованном организацией «Флотилия свободы» (The Freedom Flotilla Coalition) в социальной сети X.
-
2025-06-09 11:13
Губернаторы-демократы 22 американских штатов подвергли критике решение президента США Дональда Трампа направить бойцов Национальной гвардии Калифорнии для подавления протестов в Лос-Анджелесе.