Մայք ՍԱՐՅԱՆ․ ԱՅՍ ՄԱՐԴԻԿ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ԵՆ ԵԿԵԼ, ՈՐ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՆՎԻՐԵՆ ԱԴՐԲԵՋԱՆԻՆ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Եթե այս անգամ էլ մեր երկրի ամենամեծ թշնամուն չհեռացնենք իր աթոռից, վախենամ այս երկիրը և ժողովուրդն ավելի վատ վիճակում հայտնվի։ Alpha News-ի ուղիղ եթերում ասաց գործարար, ազգային-հասարակական գործիչ Մայք Սարյանը։
«Այս պահին Հայաստանում ոտքի ելած շարժումը վերջին շրջանում տեղի ունեցած ամենամեծ շարժումներից է։ Եթե այս անգամ էլ մեր երկրի ամենամեծ թշնամուն չհեռացնենք իր աթոռից, վախենամ մեր երկիրը և ժողովուրդն ավելի վատ վիճակում հայտնվի։ Մենք արդեն հասել ենք այնտեղ, որ հարցականի տակ է՝ վաղը Հայաստանը կլինի թե ոչ։ Սրբազանը որպես եկեղեցական, որպես հոգևոր հայր պայքարում է, որ այս շարժումը խաղաղ լինի, բախումներ չլինեն, արյուն չթափվի։ Ցավոք, այդ ամենը չի հասկանում հենց Փաշինյանը։ Նա բազմաթիվ ոստիկանների բերել և կանգնեցրել է սեփական ժողովրդի դիմաց և պահանջում է բռնի ուժ կիրառել մեր հայրենակիցների նկատմամբ։ Բայց ժողովուրդն ազատ է իր խոսքն ասելու հարցում, մենք չենք ուզում հայրենի հողերը նվիրել թշնամուն»,- ասաց Սարյանը։
Նա նաև նշեց, որ այդ մարդիկ իշխանության են եկել Հայաստանը Ադրբեջանին նվիրելու համար։
«Ալիևն ինքը վերջերս ասաց, որ խնդրել է հողերը տալ և Հայաստանն առանց վարանելու տալիս է։ Տպավորություն է՝ այս մարդիկ իշխանության են եկել, որ Հայաստանը նվիրեն Ադրբեջանին։ Հայաստանի ղեկավարները նույնիսկ չեն մտածում այդ ամենի փոխարեն որևէ բան պահանջել, գոնե գերիներին վերադարձնելու մասին մտածեն։ Բայց ոչ, նրանք չեն փորձում նույնիսկ պահանջներ ներկայացնել, չեն հարցնում՝ բա մենք ինչ ենք ստանում մեր այսքան տվածի դիմաց»,- եզրափակեց Սարյանը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-09 05:55
Правительство Армении может сделать больше для освобождения армянских пленных. Об этом в интервью NEWS.am заявил председатель Центрального совета армян Германии Джонатан Шпангенберг.
-
2025-06-09 05:50
«Враждебность Азербайджана по отношению к Армении никогда не была результатом нагорно-карабахского конфликта; это был просто предлог, который Баку представлял поколениям западных дипломатов. Корень неприятия Азербайджана лежал как в идеологии, так и в необходимости для президентов Азербайджана отвлекать свое население от собственных неудач и коррупции, пишет Майкл Рубин, старший научный сотрудник Американского института предпринимательства, в статье, опубликованной в Washington Examiner.
-
2025-06-08 10:05
От фракции «Честь имею» НС представлено предложение о выражении недоверия премьер-министру, а в качестве кандидата на пост премьер-министра выдвинут член Совета РПА Давид Амбарцумян.
-
2025-06-07 17:39
Фракция «Честь имею» Национального собрания представила предложение о выражении недоверия премьер-министру и в качестве кандидата на пост премьер-министра выдвинула члена Совета РПА, руководителя общины Масис Давида Амбарцумяна.