Արա ԱՅՎԱԶՅԱՆ․ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԱԼՄԱ ԱԹԱՅԻ ՀՌՉԱԿԱԳԻՐԸ ՈՐՊԵՍ ԱՎԵՏԱՐԱՆ ԵՆ ՆԵՐԿԱՅԱՑՆՈՒՄ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Ալմա Աթայի հռչակագիրը չի կարող հիմք հանդիսանալ այսպես կոչված սահմանազատման գործընթացում, քանի որ այն զուրկ է քարտեզագրական նկարագրից։ Այս մասին Alpha News-ի ուղիղ եթերում ասաց ՀՀ նախկին ԱԳ նախարար, Դիվանագետների համահայկական խորհրդի համահիմնադիր Արա Այվազյանը։
«Մենք՝ Դիվանագետների համահայկական խորհուրդը, երկու հայտարարություն ենք արել սահմանազատման և սահմանագծման վերաբերյալ։ Առաջին հայտարարությամբ ասում ենք, որ Ալմա Աթայի հռչակագիրը չի կարող հիմք հանդիսանալ այսպես կոչված սահմանազատման գործընթացում, քանի որ այն զուրկ է քարտեզագրական նկարագրից։ Երեկ ավելի մանրամասն խոսեցինք և ասացինք, որ կա երկու իրավական գործընթաց։ Առաջինն այն է, որ կան քարտեզներ, որոնք վավերացվել են Հայաստանի և Ադրբեջանի խորհրդային հանրապետությունների գերագույն խորհուրդների կողմից, և երկրորդն այս ողջ ընթացքում կատարված աշխատանքների ամփոփումն էր։ Դա 1983-88 թթ-ի գործընթացն է, և հսկայական աշխատանք է տարվել»,- ասաց Այվազյանը։
Նա ընդգծեց՝ Հայաստանի գործող իշխանությունները Ալմա Աթայի հռչակագիրը վերցրել և որպես Ավետարան են ներկայացնում։
«Խորհրդային միության մինիստրների խորհուրդը որոշում է կայացրել, որոնց արդյունքում երկու երկրների հանձնաժողովները, գյուղապետերը և այլոք համատեղ աշխատել են։ Ես այդ աշխատանքների արդյունքների որոշ մասը տեսել եմ, կազմել է 182 արձանագրություն։ Այդ ամենն ուղարկվել է Խորհրդային միության մինիստրների խորհուրդ, որի արդյունքում քարտեզագրության վարչությունը 1988թ-ին հրատարակել է քարտեզ։ Հիմա մեր իշխանությունները որպես Ավետարան ներկայացնում են Ալմա Աթայի հռչակագիրը, բայց հարց է առաջանում․ Խորհրդային միությունը փլուզվել է 1991 թ-ին, 15 խորհրդային երկրներ դարձել են անկախ պետություններ, բնականաբար, դրանք ունեցել են սահմանների հստակեցման հետ կապված խնդիրներ։ Որևէ մեկը այս ողջ ընթացքում հիշատակե՞լ է Ալմա Աթայի հռչակագիրը»,- եզրափակեց Այվազյանը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-09 11:17
Католикос Всех армян Гарегин II отправился в Объединенные Арабские Эмираты, сообщает канцелярия Первопрестольного Эчмиадзина.
-
2025-06-09 11:15
Во время инсценированного судебного процесса (над пленным руководством Нагорно-Карабахской Республики) в Азербайджане произошел примечательный эпизод с участием Давида Ишханяна. Об этом на своей странице в Facebook написал секретарь фракции НС «Честь имею» Тигран Абрамян.
-
2025-06-09 11:15
Известная шведская активистка в области экологии Грета Тунберг выступила с обвинениями против властей Израиля, утверждая, что была похищена. Заявление было сделано в видеоролике, опубликованном организацией «Флотилия свободы» (The Freedom Flotilla Coalition) в социальной сети X.
-
2025-06-09 11:13
Губернаторы-демократы 22 американских штатов подвергли критике решение президента США Дональда Трампа направить бойцов Национальной гвардии Калифорнии для подавления протестов в Лос-Анджелесе.