Ռայիսիի ուղղաթիռում գտնվող բոլոր անձինք համարվում են մահացած. առաջին կադրերը դեպքի վայրից (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Իրանում նախագահական ուղղաթիռի բոլոր ուղևորները զոհվել են, հայտնել է Իրանի Կարմիր մահիկի ընկերության ղեկավարը:
«Նշաններ չկան, որ Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիի ուղղաթիռում գտնվողներից որևէ մեկը ողջ է», - նրա խոսքը մեջբերում է Press TV հեռուստաալիքը:
Իրանական ԶԼՄ-ները մայիսի 19–ին հաղորդել են, որ Ռայիսիին և երկրի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանին տեղափոխող ուղղաթիռը կոշտ վայրէջք է կատարել երկրի հյուսիս-արևմուտքում՝ Վերզեգանի շրջանում: Փրկարարների թիմերը ժամանել են արտակարգ պատահարի վայր և իրականացնում են նրա որոնողական աշխատանքները:
Tasnim գործակալությունը հրապարակել է Իրանի նախագահի ուղղաթիռի կործանման վայրից առաջին վիդեոկադրերը։
ՀՀ ԱԳՆ–ն հայտարարել է, որ պատրաստ է անհրաժեշտ աջակցություն ցուցաբերել Իրանին։
Թուրքիան Իրանին օգնության է ուղարկել 32 լեռնագնաց և 6 տրանսպորտային միջոց, ինչպես նաև ուղղաթիռ և ԱԹՍ:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը արտակարգ հանդիպում է ունեցել ՌԴ-ում Իրանի դեսպան Քազեմ Ջալալիի հետ՝ կապված ուղղաթիռի վթարի հետ, որում գտնվել է Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին: Նա խնդրել է ուղերձ փոխանցել Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիին, որ ռուսական կողմը պատրաստ է անել անհրաժեշտ ամեն ինչ Իրանի նախագահին որոնելու համար:
Ավելի ուշ հայտնի է դարձել, որ ուղղաթիռներն ու 60 փրկարարներ Պուտինի հանձնարարությամբ կմիանան Իրանի նախագահի ուղղաթիռի որոնման գործողությանը:
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-16 04:49
В Иране число погибших в результате израильских атак достигло 224, сообщает Press TV со ссылкой на Минздрав ИРИ.
-
2025-06-16 04:45
Армия обороны Израиля (ЦАХАЛ) заявила, что завершила «масштабную» серию авиаударов по Ирану, направленных на уничтожение производственных мощностей по производству оружия.
-
2025-06-16 04:41
Корпус стражей исламской революции Ирана (КСИР) сообщил о нанесении ударов по разведывательным центрам Израиля, передает РИА Новости.
-
2025-06-16 04:38
Иран подтвердил гибель главы разведки КСИР бригадного генерала Мохаммада Каземи.