Իրանի նախագահի մահը. ինչ է ասում Սահմանադրությունը, և ով կզբաղեցնի Ռայիսիի տեղը
Ավիավթարից Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիի զոհվելուց հետո գործադիր իշխանության ղեկավարի լիազորություններն անցնում են առաջին փոխնախագահ Մոհամմադ Մահբերին՝ երկրի Սահմանադրության 31-րդ հոդվածի համաձայն:
Ըստ հիմնական օրենքի՝ Մահբերը երկու ամսվա ընթացքում կատարելու է նախագահի գործառույթները, որից հետո հատուկ խորհուրդը, որի կազմում են Մեջլիսի խոսնակը, դատական իշխանության ղեկավարը և առաջին փոխնախագահը, պետք է նախագահական ընտրություններ կազմակերպեն:
Ինչպես հայտնի է, Իրանի իշխանական հիերարխիայում նախագահը ոչ թե պետության գլուխն է, այլ գործադիր իշխանության ղեկավարը, գրեթե վարչապետի նման, բայց պաշտոնի քաղաքական բնույթի վրա մեծ շեշտադրմամբ: Նախագահը պատասխանատու է Սահմանադրության կատարման համար և ղեկավարում է գործադիր իշխանությունը բոլոր ոլորտներում, բացառությամբ այն ոլորտների, որոնք վերապահված են երկրի ղեկավարի՝ այաթոլլա Սեյեդ Ալի Խամենեի անմիջական իրավասությանը:
Իրանի նախագահին ընտրում են համաժողովրդական քվեարկությամբ և չորս տարի ժամկետով: Նա կարող է ընտրվել միայն երկու անընդմեջ ժամկետով։ Նախագահը պետք է ընտրվի կրոնական-քաղաքական գործիչներից, որոնք բավարարում են հետևյալ պահանջները` իրանական ծագում, Իրանի քաղաքացիություն, վարչարարություն և կազմակերպչական ունակություններ, արժանապատիվ կենսագրություն և բարեպաշտություն, կրոնականություն, հավատ Իսլամական Հանրապետության հիմքերին և երկրի պաշտոնական կրոնին պատկանելիություն:
Հիշեցնենք, որ մայիսի 19-ին Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիին և արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանին տեղափոխող ուղղաթիռը կործանվել էր երկրի հյուսիս-արևմուտքում՝ Վերզեգանի շրջանում: Բարձրաստիճան պաշտոնյաները վերադառնում էին Արազ գետի վրա հիդրոհանգույցների բացման արարողությունից, որին մասնակցում էր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը: Փրկարարների թիմերը ժամանել են արտակարգ պատահարի վայր և որոնումներն իրականացրել ամբողջ գիշեր, նրանց աշխատանքը բարդացել է մթության և տեղատարափի պատճառով: Ռելիեֆի պատճառով փրկարարները ստիպված են եղել ոտքով հասնել դեպքի վայր:
Վաղ առավոտյան հայտնի է դարձել ուղղաթիռի այրված բեկորների գտնվելու մասին, ինքնաթիռում գտնվող բոլոր մարդկանց մահվան մասին հայտնել է Իրանի Կարմիր մահիկի ընկերության ղեկավար Փիր Հոսեյն Կոլիվանդը, ավելի ուշ այդ տեղեկությունը հաստատել է նաև փոխնախագահ Մոհսեն Մանսուրին:
Նախագահ Ռայիսիի հետ օդանավում են եղել արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը, Արևելյան Ադրբեջանի նահանգապետ Մալիք Ռահմաթին, Թավրիզի իմամ Մոհամմադ ալի ալ Հաշեմը, ԻՀՊԿ ներկայացուցիչ Սեյեդ Մեհդի Մուսավին: Եվս 4 մարդու, այդ թվում՝ անձնակազմի անդամների անուններ չեն հրապարակվել։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-14 11:31
Ара Бадояна, одного из обвиняемых в избиении главы МИД Армении Арарата Мирзояна, осудили на 3,5 года. Об этом сообщает пресс-служба Генпрокуратуры Армении.
-
2025-05-14 11:26
Обильные осадки в Армении привели к бурным селевым потокам в селе Кахцрашен Араратской области. Даже главный синоптик Армении Гагик Суренян выразил удивление по поводу случившегося.
-
2025-05-14 11:21
Переехав в Ереван, Шахраманян (президент Нагорно-Карабахской Республики – ред.) подписал еще один указ, которым признал недействительным указ о роспуске Арцаха, подписанный 26 сентября 2023 года. Об этом на своей странице в Facebook написал адвокат Роман Ерицян.
-
2025-05-14 11:15
Министерство обороны Армении опровергло сообщение военного ведомства Азербайджана об обстреле позиций.