ՄԱԿ-ի ԱԽ-ն մեկ րոպե լռությամբ հարգել է Իրանի նախագահի և ԱԳ նախարարի հիշատակը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը մեկ րոպե լռությամբ հարգել է Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիի, Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի և կործանված ուղղաթիռում գտնվող մյուս ուղևորների հիշատակը։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին:
ՄԱԿ-ի ԱԽ-ի նախագահը լռության րոպե է հայտարարել Ռուսաստանի, Չինաստանի և Ալժիրի խնդրանքով: ԱԽ-ն ցավակցություն է հայտնել Իրանի ժողովրդին և կառավարությանը:
Հիշեցնենք` Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիին և արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանին տեղափոխող ուղղաթիռը կործանվել է մայիսի 19-ին երկրի հյուսիս-արևմուտքում՝ Վերզեգանի շրջանում: Բարձրաստիճան պաշտոնյաները վերադառնում էին Արաքս գետի վրա հիդրոհանգույցների բացման արարողությունից, որին մասնակցում էր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը: Փրկարարների թիմերը մեկնել էին արտակարգ պատահարի վայր և որոնումներ իրականացրել ամբողջ գիշեր, նրանց աշխատանքը բարդացել էր մթության և տեղատարափի պատճառով:
Մայիսի 20-ի առավոտյան հայտնի դարձավ, որ հայտնաբերվել են ուղղաթիռի այրված բեկորները, իսկ ինքնաթիռում գտնվող բոլոր մարդիկ մահացել են։
Ուղղաթիռի կործանման հետևանքով մահացել են Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին, արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը, Արևելյան Ադրբեջանի նահանգապետ Մալիք Ռահմաթին, Թավրիզում ուրբաթօրյա աղոթքի ղեկավար այաթոլլա Մոհամմադ Ալի ալ–է–Հաշեմը, ԻՀՊԿ ներկայացուցիչ Սեյեդ Մեհդի Մուսավին ու անձնակազմի 3 անդամները։
Իրանի նախագահի լիազորությունները 2 ամսով փոխանցվել են առաջին տեղակալ Մոհամմադ Մոհբերին։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-19 21:52
Коллектив компании "Электрические сети Армении" выражает свою полную поддержку и солидарность с предпринимателем, владельцем компании Самвелом Карапетяном. Об этом говорится в заявлении компании "Электрические сети Армении" и профсоюзной организации. Ранее премьер-министр Армении Никол Пашинян заявил, что те сотрудники "Элсетей" которые откажутся подчиниться незаконным указаниям и сообщат об этом правоохранителям, дадут конкретные показания, будут защищены государством. И после национализации "Элсетей" эти люди продолжат там работать. Лица же, которые станут принуждать к участию в акциях, будут привлечены к уголовной ответственности.
-
2025-06-19 19:39
Второй президент Армении Роберт Кочарян назвал национальным позором уголовное дело и арест бизнесмена, владельца ГК "Ташир" Самвела Карапетяна.
-
2025-06-19 19:37
Вмешательство США в противостояние между Ираном и Израилем вызовет расширение географии конфликта и приведет к новой опасной эскалации. Об этом заявил официальный представитель Кремля Дмитрий Песков, передает «Известия».
-
2025-06-19 19:36
Иран нанес удары по "военным целям" и "промышленным центрам, связанным с военной промышленностью" в Хайфе и Тель-Авиве. Об этом говорится в заявлении Корпуса стражей исламской революции (КСИР, элитные подразделения ВС) Ирана.