Սուրեն Պետրոսյան․ Արցախի հայերից մենք ակտիվ մասնակցություն ենք ակնկալում Հայաստանի կյանքում
Ակնկալում ենք Լեռնային Ղարաբաղի հայության ակտիվ մասնակցությունը Հայաստանի հասարակական կյանքում։ Այս մասին մայիսի 21-ին Լեռնային Ղարաբաղի քաղաքական և հասարակական շրջանակների հետ հանդիպմանը հայտարարեց «Հանուն հայրենիքի» շարժման առաջնորդներից, «Ազգային համախմբում» կուսակցության ղեկավար Սուրեն Պետրոսյանը։
Նա նշեց, որ ոչ ոք ընդառաջ չի գնացել ԼՂ հայերին, ինչի արդյունքում նրանք այժմ հայտնվել են Հայաստանում։ «Ընդհակառակը, ձախողման արդյունքում ստիպված եղաք հայտնվել այստեղ»,- նկատեց Պետրոսյանը։
Նրա խոսքով, հայերի վերադարձը Լեռնային Ղարաբաղ բոլորի պարտքն ու պարտականությունն է, սա միջազգային, ազգային և պետական իրավունքի վերականգնումն է։
Ընդդիմադիր գործիչը խնդրեց ԼՂ հարցը պահել որպես ուղենիշ և թույլ չտալ, որ այն դիտարկի որպես ռևանշիստական և ռազմատենչ հայտարարություն։
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-14 17:11
Политический аналитик Акоп Бадалян в своей статье указывает на глубокие и системные изменения в подходе США к региону Ближнего Востока и, в частности, к Израилю. Он связывает начало этих сдвигов с визитом бывшего президента Дональда Трампа в Саудовскую Аравию.
-
2025-05-14 17:00
Член фракции «Мать Армения» Совета старейшин Еревана Месроп Манукян публично адресовал Николу Пашиняну ряд вопросов:
-
2025-05-14 16:37
Греческие власти предупредили жителей и туристов о необходимости немедленно покинуть побережье после землетрясения магнитудой 6,3, произошедшего в понедельник между островами Касос и Крит, сообщает Euronews.
-
2025-05-14 16:36
США изучают возможность нормализации отношений с Сирией, заявил президент Дональд Трамп, передает NBC News.